Հալոցքը ջերմացնում է, բայց...


Շատ մայրցամաքներում ստեղծվող ջերմոցային տպավորությունը հետզհետե ավելի վտանգավոր է դառնում£ Սիբիրում մշտական դարձած ձնհալքի արդյունքում մթնոլորտ են նետվում թունավոր գազեր, որոնք հազարամյակներ շարունակ թաղված են եղել հավերժական համարվող ձյան տակ£ Ավելին, այնտեղ անզեն աչքով էլ հիմա տեսանելի է, թե ինչպես սառույցի տակից կրակ է դուրս գալիս£ Սիբիրի` հավերժական սառածության կենտրոնից 325 կմ¬ի վրա գտնվող ռուսական գիտակայանի մասնագետների կարծիքով` որոշ շրջաններում ձնհալը կարող է հանգեցնել վտանգավոր գազերի արտանետման£ Մինչ 2007 թ. այս եզրահանգումը դեռևս ակնհայտ չէր£ Այն ժամանակ Կլիմայական փոփոխությունների միջազգային հանձնաժողովն իր հրապարակած հաշվետվությամբ նախազգուշացնում էր գազերի արտահոսքի վտանգի մասին£ Այդ թվում և մեթանի, ինչը ողջ աշխարհում օդի ջերմաստիճանի բարձրացմամբ է սպառնում£ Այն տարածքում, ուր ռուս գիտնականները շարունակում են հետազոտությունները, վերջին 5 տարում օդի ջերմաստիճանը բարձրացել է 20¬ով£ Հանգամանք, որն անհանգստացրել է մասնագետներին, ովքեր հույս են տածում, թե ձնհալը կարող է դադարել` ավերիչ հետևանքներից խուսափելու հնարավորություն տալով£