Կուզենայի՞ք անկեղծանալ


Ռազմիկ ԽՈՍՐՈԵՎ ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի, մանկավարժական համալսարանի դասախոս, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Մեր աչքերը դեռ թաց են Երբ տեղահանվեց Գյոլայսոր (Ասորական այգի) գյուղի բնակչությունը, մայիսի 3¬ն էր` ասորի Կարոյի որդի Ռազմիկի` ապագա մեծ դերասանի ծննդյան օրը… Ռազմիկ Խոսրոևը զավակն է մի ժողովրդի, որ բազմաթիվ զրկանքներ է կրել£ Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ հայ ժողովուրդն ապրում էր իր պատմության ամենամութ, ամենաողբալի և դառը շրջանը, ասորիները ևս Օսմանյան Թուրքիայում ելուզակների կողմից ենթարկվում էին ջարդի ու հալածանքների£ Այսօր էլ շարունակվում է նրանց ցեղասպանությունը£ Բազմաչարչար ժողովրդի մի փոքր հատված ծվարեց մեր երկրում£ Ասորի համայնքի ներկայացուցիչ, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տաղանդավոր դերասան Ռազմիկ Խոսրոևը, երբեք չհեռանալով արմատներից, իր մեծ ավանդն է ներդրել հայ թատերական արվեստում£ Տպավորիչ ու հետաքրքիր են նրա կերտած կերպարները` Ռիչարդ (Վ. Շեքսպիր` «Ռիչարդ Երկրորդ»), Մարութխան յան (Ալ. Շիրվանզադե` «Քաոս»), Գիժ Դանիել (Ալ. Շիրվանզադե` «Չար ոգի»), Մարմելադով (Ֆ. Դոստոևսկի` «Ոճիր և պատիժ»), բժիշկ Ալթունի (Ֆ. Վերֆել` «Մուսա լեռան 40 օրը»)£ - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Մանկության տարիներից ամենադժվարն ինձ համար այն մտահոգությունն էր, որ ես այս հասարակության անդամ չեմ, ընդհանուրից դուրս եմ£ Ինչի՞ց է դա եղել£ Դպրոցում ինձ անվանում էին «ասորի Կարոյի տղա»£ «Ասորի» բառն ինձ անընդհատ անհանգստացնում էր, քանի որ իմաստը չէի հասկանում£ Դրա մեջ ոչ հավասարակշռված վերաբերմունք էի տեսնում£ Այդ «մականունով» էր կնքված մեր ամբողջ տոհմը£ Ես ստիպված էի հաղթահարել այդ դժվարությունը. այն, որ ես «մականունով» էի, բոլորին նման չէի£ Երբ մեծացա, հասկացա «ասորի» բառի իմաստը` աշխարհի հնագույն դասական ազգերից մեկը, որի շառավիղը հայրս էր` Կարոն (Կադո բառը չէին կարողանում արտասանել)£ - Դուք մշտապես ապրել և ստեղծագործել եք Հայաստանում£ Ձեզ հա՞յ եք համարում, թե՞ հայաստանցի£ Հայի տեսակը` ըստ Ձեզ£ - Հարցը բավական խորն է, և ինձ համար շատ ընդունելի£ Անկասկած, ես Հայաստանի քաղաքացի եմ£ Անկասկած, ես սիրում եմ այս հայրենիքս£ Գնահատում եմ այն երկիրը, որն ինձ կրթություն է տվել, պահպանել է մեր ազգային փոքրամասնության էթնիկ մշակույթը, կրթական համակարգը£ Այնուամենայնիվ, ես ազգությամբ ասորի եմ` հայ մշակույթին մատուցած ծառայություններով հանդերձ£ Ցավում եմ, որ իմ ազգի համար ավելի քիչ բան եմ արել, քան կարող էի£ Հայերն ու ասորիները պատմական ճակատագրով այնքան մոտ են իրար` միասին տեսած ցեղասպանություն, միասին գաղթ տեսած£ Մենք հայերի հետ միասին քիչ արյուն ու արցունք չենք թափել գաղթի ճանապարհին£ Նման ենք ոչ միայն մարդաբանական տեսակով, այլև բնավորությամբ£ Եթե լեզվի հարցը չլինի, օտարը երբեք չի կարող մտածել, որ հայն ու ասորին տարբեր ազգերի ներկայացուցիչ են£ Մեր աչքերում մի փոքր ավելի թախիծ կա£ Հայերի աչքերը, փառք Աստծո, վաղուց չորացել են£ Մեր աչքերը դեռ թաց են, քանի որ մեր ցեղասպանությունը շարունակվում է£ Վերջին 25 օրում 170 զոհ ենք ունեցել Իրաքում£ Հայն ունի իր տեսակը£ Լավագույն որակներից մեկն այն է, որ այսօր ՀՀ¬ում որևէ ազգային փոքրամասնություն որևէ քաղաքական խնդիր չունի£ Սա ամենամեծ գնահատականն է, որ կարող եմ տալ Հայաստանին և հայ ժողովրդին£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Իմ գաղտնիքները կապված են մարդկային թուլությունների հետ, որտեղ ես շատ ուժեղ եմ£ Միշտ մտածել եմ, որ սերը թաքնված գեղեցկություն է£ Հենց որ բացահայտվում է` դառնում է սովորական£ Երբեք իմ սիրո մասին չեմ հայտարարել աշխարհին£ Ոչ թե համարձակ չեմ եղել, այլ մտածել եմ, որ կարժեզրկեմ այդ թաքնված սիրուն զբաղմունքը£ Շատ եմ սիրահարվել£ Եթե փորձեմ հիմա էլ սիրո խոստովանություններ անել, մի անգամ ևս կինս պիտի մտածի, որ ես արդեն ծերացել եմ£ Դրա համար պահեմ այն գաղտնիքները, որ կինս անգամ չգիտի£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Չնայած Հիսուս Քրիստոսը խոսել է արամեերեն (ասորերեն), այնուամենայնիվ, ինձ համար ամենաառեղծվածայինը հավատքն է` այնքան ոչ շոշափելի և հարուստ£ Կար ժամանակ, երբ զարմանում էի, որ ինքնաթիռը կարող է օվկիանոսը կտրել¬անցնել, զարմանում էի, թե երաժշտությունն ինչպես է ծնվում£ Բայց ամենամեծ առեղծվածը հավատքն է, երբ մարդիկ կարողանում են չտեսածին հավատալ£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը£ - Ստրասբուրգում ցուցադրում էինք Պ. Չեխովի «Երեք քույր» ներկայացումը£ Այն չէր թարգմանվում բանավոր£ Թարգմանությունը գրվում էր էկրանի վրա£ Մի տեսարան կար, երբ ասացի. «Մաշա, ես սիրում եմ Ձեր աչքերը, Ձեր շարժումները», դահլիճն սկսեց անզուսպ ծիծաղել£ Ես հասկացա, որ այդ տեսարանը չէր կարող ծիծաղ առաջացնել և մտածեցի, որ ինչ¬որ բան սխալ եմ արել£ Հաջորդ օրը նույն տեսարանի ժամանակ, երբ արցունքն աչքերիս սեր էի խոստովանում, դահլիճը կրկին ծիծաղեց£ Հետո բացահայտվեց թյուրիմացությունը£ Պարզվեց` այն պահին, երբ ես ասում եմ. «Մաշա, ես սիրում եմ Ձեր աչքերը, Ձեր շարժումները», թարգմանության մեջ գրվում է. «Բոբիկս բացեց աչքերը և ասաց` մամա»£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Ծանր մանկություն եմ ունեցել£ 1949 թ., երբ հորս բռնեցին, ես փոքր էի£ Մայրս նույնիսկ չգիտեր, թե նա որտեղ է£ Մեկ տարի հետո իմացանք, որ հայրս Երևանի բերդում է, որը կրկեսի դիմաց ընկած տարածքում էր£ Ես այդ ժամանակ 2 ու կես տարեկան էի£ Բերդի պատի վրա անցք կար, այդ անցքով մայրս ինձ ներս էր մտցնում£ Հայրս իմանում էր, որ մայրս ուտելիք է բերել£ Հիշում եմ, ինչպես էին նրանք զրուցում, հետո մեծ դժվարությամբ ինձ նույն անցքով վերադարձնում էին£ Դժվարությամբ, քանի որ չէի ուզում հորիցս բաժանվել£

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ