Ժամանակից բխող պահանջմունք¬ առաջարկ


Եթե ԲՈՒՀ¬երի ռազմական ամբիոնների, բացառությամբ բուժհամալսարանի, կազմալուծումը համարվում է 1990¬ական թվականների թելադրանքով կատարված քայ, այսօր դրանց բացակայության հետևանքներն ակնհայտ են£ Փաստորեն` ռազմական ամբիոնների լուծարումով դադարեցվեց պահեստազորում սպայական կադրերի նախապատրաստ ման նախկին մեխանիզմը, պակասեց զորամասերի համալրման կազմ¬զորահավաքային աշխատանքների պոտենցիալը, ԲՈՒՀ¬երում փորձառու դասախոսական կադրերի առկայությունը, ռազմական արվեստի իմացությանն ուղղված երիտասարդության հետաքրքրությունը£ Այսօր զորակոչվելով, ԲՈՒՀ¬երն ավարտած երիտասարդների մի մասն ուսումնական զորամասերում կարճատև դասընթացներից հետո ստանձնում է դասակի կամ այլ սպայի պաշտոն, իսկ ռազմական բնագավառի գիտելիքները չեն բավարարում` լավագույն ձևով լուծել իր առջև դրված խնդիրները£ Ավելին, շատ դեպքում նրանք իրենց կաշկանդված են զգում` ժամկետային զինծառայությունը շարունակող փորձառու ենթակաների մոտ£ Բարձրագույն կրթություն ստացած երիտասարդների մյուս մասն էլ, շփվելով ենթակաների հետ` ծառայության մեջ նույնպես իրեն չի կարողանում դրսևորել այնպես, ինչպես ընդունված կարգն, ավանդույթն է պահանջում` ավելի խորը ռազմական գիտելիքներով պատկերացում ունենալ նաև ռազմական արվեստի մասին, որի անհրաժեշտությունը մեր կյանքի զարգացման, պաշտպանունակության ամրապնդման հրատապ պահանջն է£ ՀՀ բարդ ռազմաքաղաքական դիրքը պահանջում է, թեկուզ ուշացումով, լրացնել այդ բացը£ Դեռևս 2004 թ. «Ասպար» զորացրված սպաների ՀԿ¬ի կողմից առաջարկություն է ներկայացվել` որպեսզի առանց մեծ ծախսերի ԲՈՒՀ¬երում` տասնյակ առարկաների հետ միասին ուսուցանվի նաև «Ռազմական արվեստ» առարկան` որպես դպրոցներում ՆԶՊ-ի (նախնական զինպատրաստություն) շարունակություն և խորացում£ ՊԶՈՒՎԿ¬ն (Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտե) ևս առաջարկություն է ներկայացրել ՊՆ և ԳԿՆ, որպեսզի այդ հարցը քննարկվի ՀՀ Կառավարության նիստում և «Ռազմական արվեստ» առարկան ընդգրկվի ԲՈՒՀ¬երի ծրագրերում` թեկուզ նվազագույն ժամաքանակով. դիցուք` նախատեսվի դասախոսի մեկ հաստիք և առանձնացվի լսարան` ուսումնանյութական բազայով և այլն£ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք աջակցել այդ ծրագրի իրականացմանը£

Գնդապետ Ռ. ԲԱԽՇՅԱՆ