ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Ոչ թե Սպարտակին «խաչելու», այլ ճշմարտությունը վերհանելու նպատակ ունի Սայաթ¬Նովայի ոճով Ի. ԶԱՔԱՐՅԱՆ ¬ Ես Իշխան եմ, Կրասոս դառնալ չե°մ ուզում£ Քաղաքական քաշը ձկնային սանդղակով Ըստ ձկնագիտակների` Իշխանի կողքին Սպարտակը ոչ սիգ ա, ոչ կողակ, ընդամենը կարաս ա, բայց հավանական ա, որ շնաձկների շուրջն ա լող տալիս£ Եթե ելք չկա, անհեթեթ թվացող քայլերը գուցե փրկեն Քանի որ գնաճի պատասխանատուն Կենտրոնական բանկն է, լավ կլիներ առաջին անհրաժեշտության ապրանքները վաճառվեին հենց այդ կառույցում£ Գուցե այս դեպքում սույն գերատեսչությունն իր «նշանակած» գնաճի տոկոսները մանրից չավելացներ£ Իշխանությունները` Վ. Օսկանյանին Էդ ստեղծել ես Սեվիլիտաս, որ երկրին ավելին տաս, Թե՞ եղածն էլ վարի տաս£ «Իրենց» դեմ կռիվ ու խաղ չկա Կոռուպցիա բառի հայկական հապավումի կոդը ԿՈՌՈՒՊՑԻԱ ¬ Կ(ռվելու) Ո(րոշակի) Ռ(իսկ) ՈՒ(նեցողների) Պ(ատրանքները) Ց(րող) Ի(նստիտուտ) ¬ Ա(կադեմիա)£ ՀԱԿ¬ի լիդերի խոհերը Սևակի խոսքերով Բայց ես հիմա շատ եմ նման այն խեղճ մարդուն, Որ ծանրորեն հիվանդանում օրվա մի օր Եվ իմացած լեզուները մոռանում է բոլորովի¯ն... Ու մտքերս հարթ են հիմա, բայց սրանկյուն` Ինչպես էժան հուշարձանի քառակուսի պատվանդանը. Իմաստներն են անհետացել Ու մնում են լոկ բառերը` Դատարկ ու փուչ պարկերի պես£ Ոչ ներսի «սերմնացուն» է պիտանի, ոչ դրսինը Վերջին տարիներին Հայաստանի քաղաքական դաշտում ինչ նոր բան ցանում են` մոլախոտ ա դուրս գալիս£ Երևի դրա համար էլ ՀԱԿ¬ը ուզում ա «սերմը» դրսից բերել£ Ինչ են ցանկանում ապացուցել տարիներով սուս ու փուս մնացած մեր որոշ պատգամավորները, երբ հանկարծ խոսում են «իՈռփՌՍ» ֆիլմի ոճով - ձ Վպվÿ ՑՏՋպ պրՑՖ չՏսՏր! Երբ պիտի «կապը» վերականգնվի Ժողովուրդը` կառավարությանը - Արդեն 20 տարի մեր ընտանեկան բյուջեն պետական բյուջեի հետ հեչ կապ չունի£ Սաղ ըլնեն արտագաղթած հարազատներս... Ռոբերտ Քոչարյանի խոհերը Հաջողությունն անցնում է գեղեցկուհու նման, Հպարտ, ինքնավստահ, ԱՆԴԱՌՆԱԼԻ. Իմ անցյալի «ՄԻՋՈՎ» նայում եմ ես նրան Գուցե հանկարծ ժպտա՞ կամ «Ե՞Տ ՆԱՅԻ»£ Կարևորը «կալիբրն» է ու նշանակությունը Եթե Տիգրան Կարապետիչը նվիրատվություններով ու բարեգործությամբ ոչնչի չհասավ, դա չի նշանակում, որ Ծառուկյանն էլ է ձախողվելու£ Նախ վերջինիս «կալիբրն» է անհամեմատ մեծ, և հետո նշանառությունն է բավական դիպուկ£ «Կրակում» է բազմաթիվ ուղղություններով և ճիշտ թիրախին£ Իրար համարժեք են Մեր երկրի ներքաղաքական կյանքը և ժողովրդի սոցիալական «կյանքը» իրար նման են£ Հեչ կյանք չի, մի կերպ գոյություն քարշ տալ ա£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ