Ընդդեմ կոմունիստների


Անցյալ շաբաթ իր տան մերձակայքում` Մոլդովայում գազանաբար ծեծի է ենթարկվել Կոմունիստական կուսակցությունից պատգամավորության թեկնածու Ա. Ռեշետնիկովը£ Տեղական լրատվամիջոցների տեղեկացմամբ` ուշ երեկոյան բազմաթիվ վերքերով պատված (այդ թվում և` գլխի շրջանում) նրա մարմինը գտել է կինը£ Համաձայն տուժողի ցուցմունքների` անհայտ անձինք պարկ են հագցրել իր գլխին և ծեծելով պահանջել են հրաժարվել ընտրություններին մասնակցությունից ու դուրս գալ կոմկուսի շարքերից£ Առժամանակ անց նրան ծնկաչոք են արել և գնդակահարության տեսարան սարքել£ Բարեբախտաբար այդ սպառնալիքը չի իրագործվել, սակայն սարսափներ ապրած տուժողն ահով է նկարագրել, որ ավելի քան տասն անգամ զենքը դրել են իր գլխին և քաշել ձգանը. հրազենն, իհարկե, լիցքավորված չի եղել£ Նրան կտտանքների են ենթարկել նաև հոգեմետ նյութերով` ստիպելով ինչ¬որ փաստաթղթեր ստորագրել£ Այս առնչությամբ քրեական գործ է հարուցվել, բայց Ռեշետնիկովը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում£ Մոլդովական ԶԼՄ¬ների փաստմամբ` այս միջադեպից ոչ շատ առաջ հետապնդվել է կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Վորոնինը` տեղի կոմկուսի մյուս ղեկավարների ու նույնիսկ կուսակցության համակիրների հետ մեկտեղ£ Ավելին, փորձ է արվել ներթափանցելու երկրի էքս նախագահի տուն£ Նախընտրական արշավում ընտրողների հետ Վորոնինի հանդիպումների ընթացքում արձանագրվել են սադրանքներ` նրան վարկաբեկելու նպատակով£ Օրինակ, Գագաուզիայում հարբած սադրիչները տապալել են նրա հանդիպումները, իսկ նրա հակառակորդները նենգափոխել են կոմունիստ թեկնածուի խոսքը` նրան մեղադրելով ազգամիջյան երկպառակություններ հրահրելու մեջ£