Բարեկեցությո՞ւն ենք ապահովում, թե՞ օտարում


2010¬ի 10 ամիսներին հաշվառվել է որդեգրման ենթակա 151 երեխա. 66 որդեգրություններից 38¬ը միջպետական են. երեխաները նոր ծնողներ են ձեռք բերել` հանձին օտարերկրյա քաղաքացիների և բնականաբար` նոր հայրենիք օտար ափերում£ Ընթացիկ տարվա մարտից, համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման, օտարերկրյա որդեգրություններն իրականացվում են ՀՀարդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության միջոցով ու առավել հստակեցված կարգով. - Համեմատ մյուս երկրների` այս հստակեցումը շահագրգիռ կողմերին զերծ է պահում բյուրոկրատական քաշքշուկներից ու անհարկի թղթատարությունից,¬ պարզաբանում է Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության պետ Հմայակ Նավասարդյանը£ Այսպիսով` միջպետական որդեգրություններ` հստակեցված կարգով. ասել է թե` առավել դյուրին ու պարզ եղանակով է կարելի հայրենիքից անջատել հայ փոքրիկին ու այլ պետության հրամցնել` առանց թղթատարության ու բյուրոկրատական քաշքշուկի£ Մի տեսակ նման չէ՞ օտարերկրացիներին ջանասիրաբար «էստի համեցեք» ասելուն£ Մանավանդ որ` երեխա որդեգրել ցանկացող հայաստանաբնակների համար նման «թեթևացումներ» չեն նախատեսվում£ Մի խոսքով, որքան էլ սառը դատենք, դժվար է առանց ցավ զգալու չարձանագրել, որ այլևս ստեղծված են հարմարագույն պայմաններ` չդժվարացնելու երեխաներին երկրից դուրս տանելու գործընթացը£ - Վերջերս գործուղվեցինք Գերմանիա. տեղում ուսումնասիրեցինք որդեգրման կարգի մասին տարբեր երկրների օրենքներ£ Մեր օրենսդրությունն առաջատար դիրքերում է,¬ ընդգծում է Հ. Նավասարդյանը£ Երեխաների որդեգրման հարցերով զբաղվող ՀՀ կենտրոնական մարմինը միջպետական որդեգրությունների դիմումները ստանում է այլ երկրների իրենց գործընկերներից£ Այնուհետև անհրաժեշտ փաստաթղթերի քննությունը ստանձնում է ՀՀ քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունը, որն էլ իր հերթին, համաձայն օրենքով սահմանված դրույթների, որոշում է օտարերկրյա քաղաքացու համապատասխանելիությունը նշյալ գործընթացին£ Իսկ արդեն որդեգրված երեխաների կենսապայմանների, նրա նոր ընտանիքի կենցաղային հարմարությունների մասին, կամ այլ բնույթի տեղեկատվություն, գործակալությունը ստանում է հաղորդագրությունների, տեսագրությունների, ձայնագրությունների, լուսանկարների և այլ միջոցներով£ Դե, ասենք, «եվրոպական ծնողների» համար մեծ դժվարություն չէ լուսանկարներով կամ տեսաերիզներով ներկայացնել, թե երեխային ինչպես են շրջապատել գունագեղ խաղալիքներով ու մանկան աչքերը փայլեցնող այլ զվարճալիքներով£ Արդյունքում, Հայաստան ուղարկվելիք` ժպտուն աչքերով երեխայի լուսանկարներն ու եվրոպական բարեկեցությունից հիացած մեկնաբանությունները պատրաստ են£ Սովորաբար մեծանալուց հետո են միայն հասկանում` ինչ ասել է հայրենիք, կարոտ և նման այլ հասկացութ յուններ£ Դա էլ, իհարկե` լավագույն դեպքում, եթե ժամանակի ընթացքում հայեցի դիմագծից տարրեր պահպանվում են£ Սակայն շատ ավելի մտահոգիչ խնդիր էլ կա. որքանո՞վ է հնարավոր պարզել, թե ի՞նչ նպատակներով են որդեգրում մեր երեխաներին. մանավանդ` երեխաներ ունեցող ծնողները£ Կամ, հետագայում ճշտվո՞ւմ է մեր որդեգրված տարագրյալների առողջական վիճակը. արդյո՞ք, նրանք այսպես կոչված, առողջ մարմնամասերի «մատակարար» չեն դառնում` հիվանդ ու հարուստ արտասահմանցիների համար£ Չէ՞ որ տարածված երևույթ է` ներքին օրգանների փոխպատվաստումը£ Մինչդեռ որոշակի վիճակագրություն կա, որ մեր հանրապետությունում յուրաքանչյուր 4-5¬րդ ընտանիքն ամուլ է£ Իսկ ինչու ամենապարզեցված ընթացակարգով ծնողազուրկ հայ մանուկներին հայաստանաբնակ հայ ընտանիքներում չտեղավորել£ Վերջին 9-10 ամիսների ընթացքում այսպիսի «արտահանման» 68 թույլտվություն է տրվել, և միջպետական որդեգրությունների արդյունքում 38 հայ փոքրիկներ արդեն բնակություն են հաստատել ԱՄՆ¬ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում և Ռուսաստանում£ Պատասխանատուների խոսքերով` հայ ծնողազուրկները որդեգրվում են մեծամասամբ սփյուռքահայերի կողմից, օտարերկրացիների, ովքեր ծանոթ են հայ մշակույթին ու ազգային կերտվածքին£ Արհեստականորեն սփյուռքացված երեխաները մնում են հայաստանցի՞, թե՞ Սփյուռքի մասնիկ դառնում. ավելի շուտ` ոչ մեկը, ոչ էլ մյուսը. նրանք օտարվում են հայրենիքից` օտար մնալով նաև իրենց շրջապատող միջավայրին£

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ