ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՏՐԱՆՔՆԵՐ


Եթե տեղական կամ հաճախ դրսից հրամցվող սոցիոլոգիական հարցումների արդյունքների շուրջ վերստին բռնկված թեժ կռիվը տեղափոխվեր, ասենք, տարեսկիզբ, խորհրդարանական ընտրությունների դեռևս հանդարտ քարոզարշավը դրանից ոչ կտուժեր, ոչ էլ կշահեր£ Մեզանում նման տվյալներն ըստ էության չեն առնչվում ու կապ չունեն քաղաքական գործընթացների հետ£ Այս պարագայում, սակայն, հետաքրքիր մի առանձնահատկություն է դարձյալ առանձնանում. բավական է ինչ¬որ հարցումներ հայտնվեն ասպարեզում, ու հաշված ժամերի ընթացքում ողջ քաղաքական դաշտն իրար է խառնվում£ Ինչ խոսք, հարցին, թե ո՞ւմ են ուղղված նման տվյալները, ցանկացած քաղուժի ղեկավար առանց վարանելու հասարակության մասին կհիշի` միաժամանակ վստահ լինելով, որ նման թվերին առաջին հերթին հենց հասարակությունը չի հավատում, իսկ իրականում դրանցով չի էլ հետաքրքրվում£ Անտարբեր է£ Եվ ստացվում է, որ հարցումների նպատակը գերազանցապես քաղուժերի տրամադրությունները բորբոքելն ու նրանց իրար դեմ է°լ ավելի լարելն է, ինչից խուսափել ակնհայտորեն չի հաջողվում£ Ավելին, այդպես էլ չի նշմարվում, թե երբ է գալու այն ժամանակը, որ սոցիոլոգիայի «հայկական կատարումներ» այլևս որևէ մեկը չպատվիրի£ Ի վերջո, ի՞նչ դժվար է խոստովանելը, որ աշխարհում գնահատվող ու զարգացող այս գիտությունն ինչ¬ինչ պատճառներով Հայաստանում չի կայացել, ու առաջիկայում էլ նման հեռանկար չի նշմարվում£ Եվ ինչպես կարելի է մեր քաղաքական իրականության ու հայկական սոցիոլոգիայի ամենատարբեր դրսևորումների միջև աղերսներ որոնել, երբ անհայտ ծագման ու առաքելության միջազգայինները քամի են տատանում, իսկ մեզանում… Դիցուք, ինքն իրեն տեղական սոցհարցումների կնքահայր հռչակած Ահարոն Ադիբեկյանն էլ շտապով ասուլիս է հրավիրում` տողատակերում հասկացնելով, որ հարցումներն իր համար վաղուց արդեն բիզնեսի են վերածվել, և պատվերների ժամանակը նորից է գալիս£ Ի՞նչն է այստեղ ամենատարօրինակը£ Ամիսներ առաջ Ահարոնն ապագա խորհրդարանում ոչ ավելի, քան երեք ուժ էր տեսնում` մեծ վերապահումներով կանխատեսելով, թե արտառոց լինելուն շատ մոտ զարգացումների պարագայում հնարավոր է, որ ևս 1-2 կուսակցություն շատ մեծ դժվարությամբ Ազգային ժողովում տեղ ունենա£ Որքան էլ քաղաքական իրավիճակը նախորդող ամիսներին անփոփոխ մնացած լինի, այս մարդն իր ենթադրությամբ քարոզարշավին մասնակցել պատրաստվող բոլոր քաղուժերի անուններն է հիշատակում£ Եվ բոլորին միաժամանակ հիշեցնում ու առաջարկում համագործակցության ստեղծված առիթից օգտվել և սոցիոլոգիական թվանկարչության պատվերներ տալ£ Ահա թե ինչի հետևանքով է սոցհարցումների ուղղվածությունը միանգամից փոխվում, և խորհրդարանում շուրջ մեկ տասնյակ կուսակցությունների հայտնվելու անհավանական սցենարն ինքնահռչակ սոցիոլոգի կողմից ներկայացվում է որպես իրատեսական£ Դե, մարդը սեփական բիզնեսի հեռանկարների մասին է մտածում£ Իսկ թե ինչու են մեր կուսակցությունները հասարակության կարծիքը փորձում միջնորդավորված շոշափել` իսկապես դժվար է հասկանալ£ Հատկապես նախընտրական շրջանում ժողովրդահաճո ներկայացվող գործերի պակաս միշտ էլ չի զգացվել£ Սակայն հայրենի քաղուժերն այնպես են կտրվել իրականությունից (վկան` հենց թեկուզ «սոցհարցումների» շուրջ ծավալվող տեսակետների բախումները), որ անգամ չեն կարողանում նկատել, թե հատկապես ինչը կարող է ընտրողին դուր գալ£ Վերջին շրջանի բոլոր մեծ ու փոքր բողոքի ակցիաներն, օրինակ, բացառապես սոցիալական ուղղվածություն ունեն և քաղաքականացված չեն£ Ստացվում է, որ քաղուժերն այլևս չեն նկատում կամ չեն կարողանում առաջնորդել բողոքավոր ընտրազանգվածին (գոնե սոցհարցումների թվերն իրական դարձնելու և զանգվածների կողքին լինելու պատրանք ստեղծելու ակնկալիքով)£ Սակայն դժգոհներն էլ, վաղուց ի վեր, կուսակցությունների հետ հույսեր չեն կապում և նախընտրում են ինքնուրույն փորձել` լուծել սեփական խնդիրները£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ