Հա՞ որ...


ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ շուկայում զարգացումները պատկերացվածից էլ վատ են ընթանում£ Մի քանի շաբաթ հետո դոլարի սպասվող կտրուկ արժեզրկումը դարձյալ օրակարգում է մնում, իսկ այս օրերի համար կանխատեսվող ուղիղ հակառակ գործընթացն այդպես էլ իրականության չվերափոխվեց£ Դոլար¬դրամ հարաբերությունը շարունակում է մանևրել 360 դրամի շրջանակներում, տարադրամի շուկայում ամերիկյան արժույթի ծավալային պակասի մասին կանխատեսումներն այդպես էլ դրամի արժևորմամբ չեն նշանավորվում£ Փաստորեն, ավանդական¬սեզոնային գործոններն անգամ տարադրամի շուկայի վրա չեն ազդում£ Առավել հավանական է, որ Կենտրոնական բանկի անուղղակի միջնորդությունը դարձյալ ներկրողների շահերը սպասարկելուն է միտված, ու այս շրջանում, երբ վերջիններս նկատելի քանակությամբ արտարժույթ են ձեռք բերում, դրամատունն այնպես է արել, որ նրանք համեմատաբար մատչելի գին վճարեն£ Շատ չանցած` դոլարի անխուսափելի արժեզրկումը կանխելու ուղղությամբ ԿԲ¬ն հազիվ թե այսչափ շահագրգռություն դրսևորի£ Մինչդեռ թվում էր, դոլարային թռիչքը հնարավորություն կտար մի քանի շաբաթ հետո դրա իջնելիք փոխարժեքը դարձյալ 360 դրամի շրջանակներում «տեղակայել»£ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ սովորույթի համաձայն` արդեն իսկ սկսվել է տարբեր ոլորտների գործունեության ամփոփման շրջանը£ Այս առումով բացառություն չէ նաև գյուղատնտեսութ յունը£ Ավելին, ոլորտի վերաբերյալ ասելիք այս անգամ շատ կա£ Իսկ տարեկան ամփոփումներն ընդհանուր առմամբ հաստատում են, որ ընթացիկ տարվա կտրուկ գնաճը ոչ միայն անբարենպաստ կլիմայական պայմաններով, այլ նաև այստեղ նույնպես հետզհետե վերջնական տեսքի եկող մենաշնորհների գերիշխանության հետևանք է£ Պարարտան յութերի, թունաքիմիկատների, սերմացուի ու մի շարք այլ անհրաժեշտ նյութերի շուկան մի քանի մարդկանց ձեռքում է կենտրոնացել, և բարձր գներն այստեղ ուղղակիորեն են թելադրվում£ Քիչ հավանական է, թե հաջորդ տարի նշված նյութերը փոքր¬ինչ կէժանանան£ Ավելին, կանխատեսումները հակառակ գործընթացի օգտին են խոսում£ Իսկ նման իրավիճակում հաջորդ և մյուս տարիներին համեմատաբար մատչելի գյուղմթերք ձեռք բերելու միակ հույսը բարենպաստ կլիմայական պայմաններից միայն կարող է կանխվել, երբ մրգի ու բանջարեղենի առատությունը փոքր¬ինչ մեղմ գներ թելադրի£ ԲԱՎԱԿԱՆ տարօրինակ սովորույթ է ձևավորվում հայրենի պաշտոնյաների շրջանում£ Նրանք իրենց ծննդյան տարեդարձերը սկսել են արտերկրում նշել£ Այսպես, վաղօրոք ճշտվում է հրավիրյալների շրջանակը, պատվիրվում է հյուրանոցը և բուն հանդիսության վայրն ու... հայդե. հիմնականում` Փարիզ£ Հետաքրքիր է, որ հայրենիքի սահմաններն ու հնարավորությունները սկսել են շատերին չբավարարել, իսկ առնվազն մեկշաբաթյա բացակայությունը նրանց վստահված կարևորագույն օղակների տնօրինումն անղեկավար է թողնում, ինչից նրանք բնավ էլ չեն անհանգստանում£ Ու չեն էլ մտածում, որ այդպիսով ակամա հուշում են, թե իրենց գոյությունն առանձնապես էական չէ` տվյալ օղակի կենսագործունեության համար£