Ամենաբարձր վարձատրվող իշխանավորներն աշխարհում


Ֆրանսիական Les Echos պարբերականը StΖtistΖ մասնագիտացված ծառայության հետ համատեղ կազմել է պետությունների ամենաբարձր վարձատրվող առաջնորդ ների վարկանիշային տասնյակը: Նշվում է, որ մասնակիցները համաշխարհային ազդեցիկ պետությունների ղեկավարներն են` 2016 թ. իրենց պետական աշխատավարձերով. այլ աղբյուրներից ստացված եկամուտները հաշվի չեն առնվել:

Պետությունների նախագահներից բացի վարկանիշային ցանկում ընդգրկվել են նաև քաղաքական առաջնորդներ, ովքեր իրենց երկրներում կարևոր որոշումներ են ընդունում և ոչ պաշտոնապես ճանաչվում են ղեկավարներ: Նրանք են Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ճապոնիայի վարչապետերը:

ԱՄՆ նախագահ Բարաք ՕԲԱՄԱՅԻ աշխատավարձը 400 հազար դոլար է:

Նա երկրի 44-րդ նախագահն է: Նրան այդ պաշտոնում փոխարինող Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ ստանալու է խորհրդանշական աշխատավարձ` 1 դոլար: Եթե այդպես էլ վարվի, ապա վարկանիշներ կազմողները, հավանաբար, պետք է մտածեն հաջորդ ցանկում ընդգրկել ամենացածր աշխատավարձ ստացող պետական առաջնորդներին:

 Կանադայի վարչապետ, միջկառավարական և երիտասարդական գործերի նախարար Ջասթին ՏՐՅՈՒԴՈՅԻ աշխատավարձը 260 հազար դոլար է:

 2005 թվականից Գերմանիայի կանցլերի պաշտոնը ստանձնած Անգելա ՄԵՐԿԵԼԻ աշխատավարձը 234 հազար դոլար է:

Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մերկելի հեղինակությունը վերջին շրջանում անկում է ապրում` ներգաղթյալների առջև երկրի դռները լայն բացելու համար, ինչն էլ հարուցել է ժողովրդի դժգոհությունը:

Հարավաֆրիկյան հանրապետության 4-րդ նախագահ Զումա ՋԵՅԿՈԲԸ 2014 թ. վերընտրվեց ևս 5 տարով: Աշխատավարձը 223 հազար դոլար է:

Թերեզա ՄԵՅԸ Մեծ Բրիտանիայի 2-րդ կին վարչապետն է` Մարգրեթ Թետչերից հետո: Աշխատավարձը` 215 հազար դոլար:

 2006 թվականից Ճապոնիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սինձո ԱԲԷ-ի աշխատավարձը 203 հազար դոլար է:

Նրա վարած տնտեսական քաղաքականությունը հենց իր անունով էլ կոչվում է` «աբէնոմիկա»:

 2014 թ. ընտրված և 2016-ին պետական հեղաշրջման փորձը հաջողությամբ արյան մեջ խեղդած Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ ԷՐԴՈՂԱՆԸ պետբյուջեից ամսական ստանում է 197 հազար դոլար:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա ՕԼԱՆԴԻ աշխատավարձը 194 հազար դոլար է:Միասեռական ամուսնություններն օրինականացնելու նրա պատրաստակամութ յունը զանգվածային հուզումներ առաջացրեց իր ղեկավարած երկրում և արժանացավ Կաթողլիկ եկեղեցու ու աջ ընդդիմության բացասական վերաբերմունքին: 2013-ից սկսած` Օլանդի հեղինակությունն անկում է ապրում` իջնելով մինչև 12 %. նա համարվում է Ֆրանսիայի ամենացածր հեղինակությունն ունեցող նախագահը:

Վլադիմիր ՊՈՒՏԻՆԸ 3-րդ անգամ է ընտրվել ՌԴ նախագահ: Աշխատավարձը` 136 հազար դոլար:

 Մատթեո ՌԵՆՑԻ. Իտալիայի վարչապետ. աշխատավարձը` 125 հազար դոլար:

 Նրան հաճախ են քննադատում պահվածքի համար: Եթե այս երկրի նախագահը շրջագայում է սովորական չվերթային ինքնաթիռներով, գնացքներով և երթևեկում անգամ տրամվայով, ապա Ռենցին անձնական հարցերով կամ հանգստի մեկնելիս էլ օգտագործում է կառավարական ինքնաթիռ կամ ուղղաթիռ: