Նոր` ճգնաժամային մասնագիտություն


Մարդկային հնարամտությունը փայլատակում է հատկապես դժվարին պահերին: Իսկ երկրի տնտեսական ճգնաժամն իսկապես դժվարին իրավիճակ է: Ու հենց այդ ճգնաժամն էլ Հնդկաստանում «ստեղծել» է նոր մասնագիտություն. ասել է թե` նոր աշխատատեղեր` տարադրամի փոխանակման հերթերում տեղ պահողներ:

Նոյեմբերի սկզբին այս երկրի իշխանություններն անսպասելիորեն դենոմինացիա (որոշ արժեզրկումով` դրամանիշների վերանվանում) հայտարարեցին: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում շրջանառությունից հանվել են 500 և 1000 ռուփի դրամանիշները, ինչը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում` ահռելի հերթեր գոյացնելով բանկերում: Ու մինչ փողատերերը ջանքեր չեն խնայում` պահ առաջ փոխանակելու չեղարկված այդ թղթադրամները, հնարամիտները հաջողությամբ գումար են վաստակում: Համացանցով նրանք առաջարկում են հերթերում տեղ պահել` 1 ժամը 90-150 ռուփի (մոտավորապես` 2-3,5 դոլար) արժեքով: Հերթը մոտենալու պահին «հերթապահը» տեղեկացնում է «գործատուին», որ մոտենա:

Ոմանք էլ այդ նույն աշխատանքը կատարում են իրենց աշխատավայրերի ղեկավարների հանձնարարությամբ (vesti.ru):

Ինչպես ասում են` լավ օրից չէ այս ամենը, բայց կարծես վատ չէ՞, հը՞: