Ավանգարդիզմներ


Աշխարհաքաղաքական «պայծառատեսություն» կամ «կուրություն» Շատ հնարավոր է, որ 2007 ՀՀ ԱԺ ընտրություններում տարբեր երկրներից և կազմակերպություններից ժամանած դիտորդական առաքելությունները, մեղմ ասած, տարօրինակ վարքագիծ դրսևորեն: Օրինակ, որոշ առիթներով այնտեղ, որտեղ ԱՄՆ ներկայացու ցիչները աչքերը «կչռեն», ռուսները պինդ կփակեն, և հակառակը, երբ ռուսներն աչքերը «չորս անեն», ամերիկացիները կույր կձևանան: Ինչին «կպնում» ա, գինը թանկանում ա Ով կարող է ասել, թե ինչու ԲՀԿ-ի կողմից գյուղացիներին կարտոֆիլ բաժանելուց հետո կարտոֆիլի գինը շուկաներում եռապատկվեց: Աղոթենք Աստծուն, որ սույն բարեգործական կուսակցությունը հանկարծ ալյուր, շաքարավազ, կաթնամթերք ու մսեղեն հանկարծ չբաժանի: Երբ առավել քան ակնհայտ է Քաղաքական բուքմեյքերական գրասենյակները հայտարարում են, որ մի քանի կուսակցությունների` ԱԺ ընտրություններում հաղթելու վերաբերյալ այլևս «խաղադրույքները» չեն ընդունում: Գրեթե` Պուարո Ասում են` Արտաշես Գեղամյանը նշանակվելու է Գագիկ Ծառուկյանի նախընտրական շտաբի անվտանգության ծառայության պետ` ստանալով նաև առաջատար մասնավոր խուզարկուի հաստիք: «Սյուռեալիստը» միայն կարող է պատկերել Փորձագետներն այն կարծիքին են, որ Հայաստանի քաղաքական դաշտի խճանկարը ի զորու է հիանալի վրձնել միայն Սալվադոր Դալին: Ափսոս` նա չկա: Ապագա խորհրդարանի առաջին նիստում ՀՀ նախագահ (բացման խոսքում) - Հիմա արդեն կողմնորոշվե՞լ եք, թե ով ում բարեկամն է, թե՞ մի երկու տարի էլ դրա վրա պիտի ժամանակ ծախսեք: Ավելի լավ է այդ խնդիրը թողեք ես որոշեմ: Քաղաքական առիթմիա ՕԵԿ-ի աշխուժացման ու պասիվացման «նոպաները» նկատի ունենալով` բժիշկները ախտորոշել են, որ սույն կուսակցությունը սկսել է տառապել քրոնիկ առիթմիայով: Պատճառը Արևմուտքից փչող խիստ ԱՆԿԱՆՈՆ «քամիներն» են: Հավերժական շախ կամ հավերժ բողոքներ «Մեծամասնական» 41 խաղատախտակների վրա ընդդիմադիրները մտադիր են, նվազագույնը, հավերժական շախ հայտարարել մրցակցի արքային:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ