«Ալ-Քաիդան» դեռ վտանգազերծված չէ


 

Թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի և Արաբական կղզում «Ալ-Քաիդա» խմբավորման ղեկավար Անվար ալ-Ավլակիի ոչնչացումից հետո էլ ահաբեկչական այդ ցանցը շարունակում է իրական սպառնալիք մնալ ԱՄՆ-ի հետ: Այս մասին անցյալ շաբաթավերջին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Պանետան (տեղեկացրել է ՀՈՊՌՏ հՉՏոՏՊՈ-ն):

Նախարարն ասել է, որ ԱՄՆ-ը շարունակում է հետապնդել «Ալ-Քաիդա»-ի անդամներին ամենուր` որտեղ նրանք գործում են: Ու թեև իրենց զինված ուժերն էականորեն թուլացրել են նրա ղեկավարությանը, սակայն չի հաջողվել վերջնական պարտության մատնել ահաբեկիչներին:

2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո ահաբեկիչների ցուցակում ընդգրկված «Ալ-Քաիդա»-ի 10 գլխավոր առաջնորդներից կենդանի է մնացել միայն մեկը` Այման աս-Ջավահիրին, ով բեն Լադենից հետո ստանձնել է ցանցի առաջնորդությունը: