Թուրքիան կֆինանսավորի ահաբեկիչներին


 

Եվրաընտանիքը «խակ խաղող» մնաց Թուրքիո համար, ու նա որոշել է նյութապես աջակցել ՀԱՄԱՍ-ին:

Al-ShΖrq թերթի թղթակցին այդ օգնության մասին պատմել է ահաբեկչական նույն կազմակերպության բարձրաստիճան մի պաշտոնյա:

Առաջիկայում այդ նպատակով Գազայում կբացվի թուրքական պաշտոնական ներկայացուցչություն: Թուրքերի այդ գործունեությունը կքողարկվի «Գազայի վերակառուցում և վերականգնում» ծրագրի անվան ներքո:

ՀԱՄԱՍ-ին ֆինանսական օգնություն ցուցաբերելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել օրերս Գազայի «կառավարության» ղեկավար Իսմայիլ Հանիյեի` Թուրքիա կատարած այցի ժամանակ (հաղորդել է MIGnews-coΗ-ը):

Հանիյեն այցելելու է նաև իր մյուս դաշնակից-դոնորին` Իրանին: