«Համարձակ» կոնգրեսականը


 

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգից դեմոկրատ կոնգրեսական Բարնի Ֆրանկը մտադիր է օրինականացնել ամուսնական հարաբերությունները` իր զուգընկեր Ջիմ Ռիդիի հետ: Այդ մասին անցյալ շաբաթ հաղորդել է իր քաղաքական գործունեությունը դադարեցնել պատրաստվող խորհրդարանականի գրասենյակը (տեղեկացրել է «Ուտրո.ռու-ն):

- Ֆրանկը ծրագրում է ամուսնություն կնքել իր գործընկերոջ` Ջիմ Ռիդիի հետ` Մասաչուսեթսում,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

Սակայն չի նշում հարսանիքի ամսաթիվն ու տեղը: Միայն հայտնի է, որ 71-ամյա քաղգործչի սիրելին` 42-ամյա Ռիդին լուսանկարիչ է, ունի ֆոտոլաբորատորիա և ապրում է Մենում: Բ. Ֆրանկն ամերիկյան առաջին գործիչներից էր, ով խոստովանել էր իր համասեռամոլությունը: Այդ մասին նա հայտարարել էր դեռևս 1987 թ.` ամիսներ շարունակ լրատվամիջոցներում քննարկումների թիրախ դառնալով: 2011-ի նոյեմբերին էլ նա բարձրաձայնեց, որ այլևս մտադիր չէ մասնակցել խորհրդարանական ընտրություններին և նախապատվութ յունը տալիս է «դասախոսելուն, ընթերցանությանն ու գրելուն»: