Հիլարի Քլինթոնն էլ հոգնել է


 

- Կարծում եմ` 20 տարի ամերիկյան քաղաքականության պրկված մետաղալարին գտնվելուց հետո և դրան առնչվող բոլոր դժվարությունները հաղթահարելով` դուք կարող եք հասկանալ, թե որքան եմ ես հոգնել,- Հիլարի Քլինթոնի պետդեպարտամենտի աշխատակիցներին ուղղված խոսքը մեջբերել է Politico թերթը:

Դրանից առաջ էլ Միացյալ Նահանգների պետքարտուղարը բազմիցս ասել էր, որ 2012-ի ընտրություններից հետո ցանկանում է զբաղվել կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանությամբ և չի ուզում որևէ բարձր պաշտոն զբաղեցնել:

Իհարկե` նախագահ Օբամայի ընտրական քարոզարշավից նա ձեռնպահ չի մնա:

- Տարօրինակ կլիներ` ընտրությունների ընթացքում մի կողմ քաշվել,- ասել է տիկինը` հերքելով շշուկները` թե նա կարող է ընտրություններին մասնակցել որպես փոխնախագահի թեկնածու:

- Ես երջանիկ եմ` աշխատել փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, որը հրաշալի է կատարում իր պարտականությունները,- ընդգծել է Քլինթոնը: