Սթիվը հաջողեցրել էր երթևեկել առանց համարանիշի


 

Իր տաղանդի, բազմաթիվ շնորհների հետ մեկտեղ Սթիվ Ջոբսը մի տարօրինակություն կամ քմահաճույք ուներ: Նրա արծաթագույն Mercedes-Bebz SL 55 AMC ավտոմեքենան երբևէ համարանիշ չի ունեցել: Մտերիմները երբեք չեն իմացել դրա պատճառը ու հիմա միայն գտել են այդ հարցի պատասխանը:

- Ակնհայտ է, որ առանց համարանիշի երթևեկելն օրինախախտում է, և Սթիվը վաղուց պետք է ոստիկանության ուշադրության կենտրոնում լիներ: Բայց` բնավ,- պատմել է անվտանգության ծառայողներից մեկը:

Ինչպես պարզվել է` Ջոբսին հաջողվել էր «սողացք» գտնել կալիֆոռնիական ճանապարհային երթևեկության կանոններով: Այդ կանոններով` նոր ավտոմեքենայի տերը պարտավոր է մեքենայի վրա համարանիշ փակցնել` գնելուց 6 ամսվա ընթացքում: Եվ, պայմանավորվելով լիզինգային ընկերության հետ` Սթիվը տարեկան 2 անգամ փոխում էր իր «Մերսեդեսը»` միշտ գնելով ճիշտ նույն մեքենայից:

Եվ այս ամենի մասին պատմել է AΘΘle-ի անվտանգության ծառայության նախկին աշխատակից Ջոն Կալասը:

Կարելի է միայն ողջունել լիզինգային այդ ընկերության աշխատակիցներին, որ ընդառաջել են տաղանդավոր այդ մարդուն` կատարելով նրա քմահաճույքը: Իսկ Սթիվի համար, անշուշտ, անհամարանիշ երթևեկելն ինչ-որ հատուկ իմաստ է ունեցել: Այլապես ինչո՞ւ էր 6 ամիսը մեկ կլորիկ գումարներ ծախսում` նորացնելու իր մեքենան: