Հռչակավորների մասին


 

*Հուլիոս Կեսարի ինքնագիրը գնահատվել է 2 միլիոն դոլար: Սակայն դեռ ոչ մեկն այն չի գնել:

*Գրող Չառլզ Դիկենսը միշտ քնում էր դեմքով դեպի հյուսիս: Նա հավատում էր, որ դա կօգնի` կատարելության հասցնել գրողի իր տաղանդը:

*Չինաստանում ամենանշանավոր երեք անուններն են` Հիսուս Քրիստոս, Ռիչարդ Նիքսոն և Էլվիս Պրեսլի:

*Հուլիոս Կեսարն սկսեց գլխին դափնե պսակ կրել, որպեսզի թաքցնի մազաթափությունը:

*Մեր օրերում խորտկարանի է վերածվել այն տունը, որտեղ Թոմաս Ջեֆերսոնը գրել էր ԱՄՆ-ի Անկախության հռչակագիրը:

*Ալֆրեդ Նոբելի (ում անունով էլ կոչվում է Նոբելյան մրցանակը) վերջին կամքն այն էր, որ իրեն բռնության քարոզիչ չհամարեն` դինամիտը հայտնագործելու համար:

* Մերիլին Մոնրոյի այն կրծկալը, որով կինոաստղը նկարահանվել էր «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմում, վաճառվել է 14 հազար դոլարով:

* Չինաստանի կոմունիստական կուսակցության առաջին նախագահ Մաո Ռզե-Թանգը մինչ իշխանության գալը զբաղեցնում էր Պեկինի համալսարանի գրադարանավարի օգնականի համեստ պաշտոնը:

* Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ապագա Իոհան XXIII Հռոմի Պապը որպես սերժանտ ծառայում էր իտալական բանակում:

* Ալբերտ Էյնշտեյնին մի անգամ առաջարկել են դառնալ Իսրայելի նախագահ: Նա հրաժարվել է` պատճառաբանելով, որ հազիվ թե կարողանա պետական հարցեր լուծել:

* Ալբերտ Էյնշտեյնի վերջին խոսքերը մեռան նրա հետ, որովհետև այդ պահին նրա կողքին գտնվող բուժքույրը գերմաներեն չէր հասկանում:

* Արհեստավարժ ձեռնածու և մոլորեցնող Ուրի Գելլերը ծնվել է 1946 թ. դեկտեմբերի 20-ին: Նա հավաստիացնում է, թե իր ունակություններն իրեն ուղարկվել են հեռավոր Հուվա մոլորակից: