ՄԵՐ ԲԱՆԱԿԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է


 

ՀՀ Զինված ուժերի 20-ամյա հոբելյանը, հիրավի մեծ հանդիսավորությամբ և ըստ արժանվույն նշվեց: Տոնը կայացավ, իսկ ժողովրդի խանդավառությունը, ոգևորությունը, անկեղծ ու ջերմ շնորհավորանքները մեկ անգամ ևս հաստատեցին սերը` Ազգային բանակի նկատմամբ:

Զինված ուժերի կազմավորման ակունքներում կանգնած, իրենց ուսերին հսկայական դժվարություններ կրած և դրանք պատվով հաղթահարած նվիրյալների մասին որքան էլ գնահատանքի խոսքեր հնչեն, միևնույն է` անհնար է ամբողջացնել նրանց գործի մեծությունը: Իսկ երբ հետադարձ հայացք ենք ձգում բանակի կազմավորման փուլին, հերոսությունը և պատկառանքը նրանց նկատմամբ կրկնապատկվում են: