Հա՞ որ...


 

Հայտնի օլիգարխ Մ. Բաղդասարովը չի շտապում իրականացնել ամիսներ առաջ իր իսկ կողմից տրված խոստումն` օդային ուղևորափոխադրումների գներն իջեցնելու վերաբերյալ: Փոխարենը նրան պատկանող «Արմավիա» ընկերությունը երբեմն-երբեմն հայտարարում է ինչ-ինչ ակցիաների և զեղչերի մասին, որոնք խիստ կարճաժամկետ են լինում` ուղղված սահմանափակ թվով սոցիալական խմբերի:

Ի դեպ, Բանակի հոբելյանի կապակցությամբ և միայն չափահաս տարիքի տղամարդկանց համար նախատեսված ակցիան «Արմավիան» զուգորդել է ագրեսիվ հակագովազ դով` հայտարարելով, թե ինքը հնարավորն է անում` «մատչելի գներով իր ուղևորներին ուրախացնելու ուղղությամբ», բայց... մրցակից ընկերությունների դիմադրությանն է հանդիպում:

Հայտնի է սակայն, որ Մ. Բաղդասարովի «Արմավիան» ոլորտում մենաշնորհային դիրքում է, իսկ մյուս մեկ-երկու ավիափոխադրողները միայն շաբաթը մեկ-երկու չվերթ իրականացնելու հնարավորություն ունեն, և նրանց չվացուցակներում ներառված չեն այն երկրներն ու քաղաքները, որոնք «Արմավիայի» բիզնեսի տիրույթում են գտնվում:   Ասելը հեշտ է