ՍԻԼՎԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ԵՐԱԶՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐ ԴԱՌՆԱԼ


 

Խոսակցություններ են շրջանառվում, թե գործարար Սիլվա Համբարձումյանը, ով մի քանի հանքերի և էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների սեփականատեր է, կամենում է դառնալ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար: Իր այս ցանկությունների մասին գործարար տիկինը չի բարձրաձայնում, սակայն նրա շրջապատում խոսում են այն մասին, որ նա այս վերջին շրջանում բոլոր ջանքերը կենտրոնացրել է ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու, ապա արդեն` նախարարական աթոռ ձեռք բերելու համար: Թե որքանով կիրականանան նրա ցանկությունները` չգիտենք, սակայն ասում են, որ նման մարդիկ կարողանում են հասնել իրենց նպատակների իրականացմանը...