ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ «ՓԱՓԿԵԼ» Է


 

Դեռ վերջերս խոսվում էր, թե ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը խռովել է Լևոն Տեր-Պետրոսյանից այն բանի համար, որ ՀԱԿ-ը որոշել էր համամասնական ցուցակում Դեմիրճյանի կուսակցությանը երեք տեղ հատկացնել: Դեմիրճյանն անգամ ցանկացել էր իր կուսակցությամբ դուրս գալ ՀԱԿ-ի դաշինքից: Սակայն օրերս պարզ դարձավ, որ Ստեփան Դեմիրճյանն, այնուհանդերձ, «փափկել» է և համաձայնություն տվել` հանդես գալ ՀԱԿ-ի հետ համատեղ: Մեր իրազեկ աղբյուրները փոխանցեցին, որ սկզբունքային խոսակցություն է տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԺԿ առաջնորդի միջև, որից հետո առաջին նախագահը խոստացել է ՀԺԿ-ին նվիրաբերել տասը տեղ... Իսկ թե ովքեր են այդ տասը թեկնածուները` առայժմ ՀԺԿ-ն չի բարձրաձայնում...