50 x 50-Ի ԱՐԱՆՔՈՒՄ


 

«Ժառանգություն» կուսակցությունում մեծ զայրույթ է առաջացրել տեղեկատվության արտահոսքը, համաձայն որի` Րաֆֆի Հովաննիսյանն առաջադրվելու է հաջորդ տարի կայանալիք Նախագահի ընտրություններում: Թեև գոնե այս պահին հիշյալ քաղուժերում որևէ ընդդիմադիր թեկնածուի, այդ թվում նաև Լ. Տեր-Պետրոսյանին պաշտպանելու տարբերակը բացառում են, սակայն Նախագահի ընտրություններին մասնակցելու մասին նույնպես վաղ են համարում մտածել:

Անկախ նրանից` «Ժառանգությունը» միայնակ, թե՞ «Ազատ դեմոկրատների» հետ կմասնակցի ընտրություններին, նոր ԱԺ-ում հայտնվելու հավանականությունն այս քաղուժի ներկայացուցիչները մասնավոր զրույցներում 50x50 են համարում: Ու գոնե այս պահին նրանք ավելի հակված են օրենսդիրի ընտրությունները «հորով-մորով» անելուց հետո միայն Նախագահի ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին մտածել: