Սահելու ենք


Հայտնի չէ, թե որ տոնի առթիվ, քաղաքապետարանը Երևանին նվեր է նախապատրաստում. 1200 քմ մակերեսով սահադաշտ, որն այդպես էլ կոչվելու է` սքեյթ-բորդի հրապարակ: «Դժվար թե այսպիսի հրապարակով չհիացող գտնվի,- կանխատեսում է քաղաքապետարանի կոմունալ բարեկարգման վարչության պետ Ֆ. Բասենցյանը: Ինչպես և չի կարելի չհիանալ սահադաշտի վերածված Կարապի լճով: Սպասենք, ուրեմն, օրը գա, բարին, ասենք, չէ` սահադաշտը հետը, սահենք ու հիանանք: Կամ էլ հիանանք ու սահենք: Իսկ կառուցման վայրը` Նոր Նորք համայնք, Նանսենի անվան փողոցի հարևանությամբ: