Ինչո՞ւ անհետացան մայաները


 

Տարիներ ի վեր մայաների քաղաքակրթությունը հսկայական հետաքրքրություն է առաջացրել համաշխարհային գիտության մեջ: Խնդիրը միայն 2012-ի դեկտեմբերյան հայտնի կանխատեսումները չեն: Պակաս առեղծվածային չէ նաև վերջիններիս անհետացումը 10-րդ դարասկզբին: Սակայն գիտնականների բազմադարյա ջանքերը վերջապես տվել են իրենց պտուղները: Պարզվում է` այս քաղաքակրթության կործանման պատճառը մթնոլորտային տեղումների բացակայությամբ պայմանավորված երաշտն է ու քաղցրահամ ջրերի պաշարի սպառումը: Հետազոտողներն այն տեսակետն են հայտնել, որ մթնոլորտային տեղումների 25-30 տոկոսով կրճատումը միայն կարող է քաղցրահամ ջրի պաշարների սպառման պատճառ դառնալ: Նրանք բարդ սխեմաներով փորձել են համեմատել մ. թ. 800-950- ականներին տեղումների ծավալի և գոլորշիացման մակարդակի փոփոխությունները: Մայաների կործանման` երաշտի վարկածն են առաջ քաշել նաև կլիմայագետները` համոզմունք հայտնելով, որ հենց իրենք են դարձել իրենց բնաջնջման պատճառը` իրականացրած լայնամասշտաբ անտառահատումներով: Անտառազուրկ տարածքները բավարար չափով խոնավություն չեն ապահովել, ինչն էլ դարձել է տեղումների բացակայության, եղանակային խիստ պայմանների, սարսափելի երաշտի, ապա և աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի կործանման պատճառ: