ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


 

1-մարտի-2012թ

ԽՈՅԵՐ. Այսօր կդժվարանաք վստահել ձեր շրջապատի որոշ մարդկանց: Եթե ներքին զգացողությունը հուշում է առավել ուշադիր ու շրջահայաց լինել` ենթարկվեք ներքին ձայնին: Այս պարագայում պաշտպանական դիրքեր գրավելը լավագույն միջոցն է` շատ տհաճություններից խուսափելու:

ՑՈՒԼԵՐ. Վերանայեք ձեր տեսակետներն աշխատանքի ու վերաբերմունքը` շրջապատողների նկատմամբ: Կյանքին ու երևույթներին նույնպես ավելի լուրջ վերաբերվեք և մի փոքր մեղմեք ձեր ինքնավստահությունը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Օրվա ընթացքում լավ տրամադրությունը կուղեկցի ձեզ. ժամանակը հագեցած կլինի կատակներով, զվարճությամբ: Սակայն ջերմ մթնոլորտում մի փորձեք անձնական շահ որոնել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ. Այսօր հանգիստ կարող եք տրվել զգացմունքներին, բայց նաև հաշվի նստել ուրիշների տրամադրությունների հետ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ. Անհամբեր եք լինելու բոլոր հարցերում: Բայց ձեզ համար ամենակարևոր հարցը, որի լուծումն ակնկալում եք այսօր` ձգձգվելու է: Ձեզ համար ինչ-որ զբաղմունք գտեք, այլապես սպասումները կարող են ջլատել նյարդերը:

ԿՈՒՅՍԵՐ. Հնարավորինս զգույշ եղեք. ձեր անփութությունից կարող են օգտվել չարակամները: Հատկապես օրվա առաջին կեսին դուք անձամբ կհամոզվեք, որ շրջապատում ոմանց դեռ «փորձաքննել» է պետք:

ԿՇԵՌՔՆԵՐ. Այսօր մտերիմներն ու հարազատերը շուտ կզգան ձեր կարիքը, կուրախանան իրենց կողքին ձեր ներկայությամբ: Մյուս օրերին էլ, իհարկե, նրանց ցանկալի է ձեր ներկայությունը. պարզապես այսօր դա ավելի ցայտուն կլինի: Ձգտեք արդարացնել նրանց սպասումները:

ԿԱՐԻՃՆԵՐ. Խենթությունների օր է, և բոլորը հակված կլինեն դրան: Մի´ փորձեք սթափեցնել նրանց: Ավելի լավ է չառանձնանալ բոլորից. չէ՞ որ դուք էլ նրանցից մեկն եք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ. «Առաջին ջութակի» դերն այսօր ձեզ չի վերապահվի: Եվ չարժե պայքարել դրա համար, այլապես կվնասեք սեփական հեղինակությունը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ . Անըմբռնելի ինչ-որ երևույթի կբախվեք: Ու ստիպված եք լինելու ժպիտով դրվատել ձեր զրուցակցի ոչ այնքան խելացի մտավոր ունակությունները: Տհաճ կլինի, իհարկե, բայց փոխարենը կխուսափեք ավելորդ չարակամից:

ՋՐՀՈՍՆԵՐ. Հիմա դուք համակված եք խանդավառությամբ: Ոչ մեկին թույլ մի տվեք խեղդել այդ օգտակար հատկանիշը և հաջողությամբ կիրագործեք ձեր բոլոր ծրագրերը:

ՁԿՆԵՐ. Չափից ավելի լուրջ եք վերաբերվում ձեր պարտականություններին: Ինչ խոսք, դուք պատասխանատու եք դրանց համար, բայց լարվել պետք չէ. թեթև վերաբերվեք: