Պոռնկուհին, պարզվեց` տղամարդ էր


 

Ծերուկ-Եվրոպան օրերս նորից զարմացրեց աշխարհին` ներկայացնելով Մեծ Բրիտանիայի 42-ամյա բնակչուհի Կրիստալ Ուորենի պատմությունը: Ժամանակին նա տղամարդ է եղել: Բայց դա չէ էականը, քանզի սեռափոխությամբ այսօր ոչ մեկի չես զարմացնի: Շատերի զարմանքը չի հարուցի և այն փաստը, որ տիկնապարոն Ուորենը միաժամանակ քնել է հազար տղամարդու հետ: Ամենազարմանալին թերևս այն է, որ այդ տղամարդիկ նույնիսկ չեն էլ կասկածել, որ անկողնային սիրով են զբաղվում իրենց սեռակցի հետ:

Ուորենն ինքն է բացահայտել այդ գաղտնիքը` պատմելով, թե պատանեկության տարիներին հասկացել է, որ ինքն իրականում կին է` կաղապարված տղամարդու մարմնում: Այդ ժամանակ դեռ նրան կոչում էին Քրիստոֆեր Սնոուդեն: Տղան սիրել է հագնել մայրիկի զգեստները և շրջել մարդաշատ վայրերում:

Մոտ տասը տարի առաջ հորմոնալ ու լազերային հատուկ թերապիա անցնելուց հետո Քրիստոֆերի կրծքին ստինքներ են աճել և ուրիշ փոփոխություններ կատարվել` տղային Կրիստալ դարձնելով: Իգացման վերջին ակորդը սեռափոխման վիրահատությունն էր` 2005 թ.:

Ոչ մեկը չի կարողանում հասկանալ, թե ինչու նա հանկարծ որոշել է պատմել այս մասին: Լավատեսների կարծիքով` մարդկանց խաբելու համար խիղճն է տանջել նրան: Իսկ գուցե կամեցել է այդ կերպ հռչակ կամ նոր կենակիցներ ձեռք բերել: Համենայն դեպս նա նաև ասել է, թե տառապում է էրոգարությամբ ու սեքսից կախվածությամբ:

Մինչ սեռափոխություն էլ Քրիստոֆերը սեռական կապեր է ունեցել տղամարդկանց հետ, որոնցից մի քանիսը հետագայում նույնպես իր «հաճախորդներն» են եղել` իհարկե չճանաչելով նախկին տղեկին:

Հետաքրքիր է` ի՞նչ զգացողություն են ունեցել նրա հետ անկողնում զվարճացած այն տղամարդիկ, ովքեր լրատվամիջոցներից են իմացել, թե ով է եղել իրենց զուգընկերուհին (տեղեկացրել է info-ru-ն):