Ալժիրը չհանձնեց Քադաֆիներին


 

Ալժիրի իշխանությունները մերժել են Լիբիայի պահանջը և չեն հանձնել հանգուցյալ Ջամահիրի Մուամմար Քադաֆիի` իրենց երկրում ապաստանած ընտանիքի անդամները: Իրենց մերժումն ալժիրցիները հիմնավորել են այդ առնչությամբ Միջազգային քրեական դատարանի և Ինտերպոլի պաշտոնական ցուցումների բացակայությամբ (տեղեկացրել է ՌԻԱ «Նովոստի»-ն):

Ներկայումս Ալժիրի տարածքում են գտնվում Քադաֆիի այրին` Սոֆյան, դուստրը` Աիշան, Հաննիբալ և Մուհամեդ որդիներն` իրենց ընտանիքներով:

Նախկինում Լիբիայի նոր իշխանությունները հարևան երկրներից պահանջում էին իրենց հանձնել Քադաֆիի բոլոր կողմնակիցներին` սպառնալով վատթարացնել հարաբերութ յունները նրանց հետ: Ալժիրը, սակայն, Տրիպոլիից պաշտոնական հարցում չի ստացել` Քադաֆիներին արտաքսելու համար: Ավելին, նրանց հավաստել են, որ Աիշան լիովին ընդունել է Ալժիրում գտնվելու պայմանները և հրաժարվել է ընդդեմ Լիբիայի ցանկացած քաղաքական գործունեությունից:

Ներկայումս լիբիական իշխանությունները ձգտում են մյուս Քադաֆիին` Սահադիին ևս վերադարձնել: Սահադին հիմա Նիգերում է և պահվում է տնային կալանքում: Լիբիայում մնացել է միայն Մուամմարի մեկ ժառանգը` Սեյիֆ ալ-Իսլամը, ով գերի էր վերցվել նոյեմբերի 11-ին` Նիգեր մեկնելիս:

Ավիառումբ`` երկրորդ աշխարհամարտից

Համբուրգի Սանկ-Պաուլի շրջանի դպրոցամերձ հրապարակում շինարարական աշխատանքներ կատարողների գտած արկը ստիպել է տարհանել շրջակա շենքերի մոտ 600 բնակչի (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

Խոսքը 5000 կիլոգրամանոց ավիացիոն ռումբի մասին է, որը վայր ընկնելիս մի քանի մասի է բաժանվել. առանձնացել է նաև պայթուցիչ պարունակող հատվածը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 70 ավիագրոհ է կատարվել Համբուրգի երկնքում` հատկապես բրիտանական օդուժի կողմից: Ռմբահարումների արդյուն քում գերմանական այդ խոշոր նավահանգստային քաղաքը դեռևս 1943 թ. գրեթե ամբողջովին ավիրվել էր, զոհվել էին տասնյակ հազար բնակիչներ, իսկ հարյուր հազարավոր մարդիկ վիրավորվել էին, ավելի քան 1 միլիոնն էլ տնանկ դարձել: