Իսկ երբ վերջանան նավթապաշարները


 

Ադրբեջանական նավթապաշարների սպառման և Ալիևների վարչակարգի փլուզման մասին շատ է գրվել ու խոսվել: Դեռևս 2007-ին մի շարք արտասահմանյան պարբերական ներ զգուշացնում էին այդ երկրի իշխանություններին վերահաս վտանգների մասին: «EconoΗist Intelligence Unit ViewsWire»-ը, մասնավորապես, գրել էր, որ Ադրբեջանի բյուջետային ծախսերի հսկայական ծավալները արժեզրկման նշաններ են ցույց տալիս, և ոչ-նավթային տնտեսությունը կորցնում է մրցունակ լինելու իր հատկանիշները: Ադրբեջանում նավթային «բումի» գործոնն, ըստ կանխատեսումների, կարճատև կյանք կունենա: Նշվում է, որ դրան նպաստում են մի շարք առանցքային գործոններ, որոնք ներկայումս առկա են այդ երկրում: Դրանց թվում են Իլհամ Ալիևի մտերիմների «բիզնես-կայսրության» ընդլայնումը և կոռուպցիայի աննախադեպ աճը: Առաջինի մասին արդեն խոսել ենք, իսկ ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա հարկ ենք համարում բերել մի քանի խոսուն թվեր. «TrΖnsΘΖrency InternΖtionΖl»-ի 2011-ի ցուցակում Ադրբեջանը կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշով զբաղեցնում է 134-րդ տեղը` Զիմբաբվեի կողքին: Այս առնչությամբ դեռևս 2011-ի մայիսին «The EconoΗist»-ը գրել էր, որ կոռուպցիան և հովանավորչությունը գերիշխող դիրք են գրավում Ադրբեջանի հասարակական կյանքում: Որոշ մեկնաբաններ երկրում տարվող հակակոռուպցիոն միջոցառումներն աչքակապություն են համարում, իսկ դրանց ազդեցութ յունը` զրոյական: Այսպես, BBC-ի վկայությամբ` Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովը 9 մլն դոլար կաշառք էր տվել բռնցքամարտի միջազգային օլիմպիական կոմիտեին` 2012-ին Լոնդոնի օլիմպիական խաղերում ադրբեջանցի բռնցքամարտիկներին երկու ոսկե մեդալով ապահովելու համար:

Այդ ողջ տնտեսական «բումը» և դրանով պայմանավորված ադրբեջանական ռազմատենչ պահվածքը Ղարաբաղյան հակամարտությունում անմիջականորեն կապված է հենց նավթային ոլորտից ստացվող շահույթների հետ: Եվ եթե Ադրբեջանի տարեկան բյուջեից հանենք նավթային եկամուտները, ապա երկիրը կհայտնվի ավելի վատ վիճակում, քան Հայաստանը կամ Վրաստանը: Եթե այս պետությունը նման տեմպերով շարունակի իր գոյատևումը, ապա այն կարժանանա Նիգերիայի ճակատագրին:

Գևորգ ԹՈՍՈՒՆՅԱՆ