ԳԵՂԱՄՅԱՆԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵԼ Է


 

Շատ վաղուց ասպարեզում չէր երևում Արտաշես Գեղամյանը, շատերն անգամ կարծում էին, թե նա հեռացել է քաղաքականությունից: Մանավանդ, նրա գլխավորած կուսակցությունն էլ կենդանության որևէ նշաններ ցույց չէր տալիս: Բայց ահա իրազեկ աղբյուրները հավաստում են, որ Արտաշես Գեղամյանի հարցը վերջնականապես լուծված է, և Մամիկոնովիչը Պարույր Հայրիկյանի և Խոսրով Հարությունյանի հետ տեղ կգրավի ՀՀԿ համամասնական ցուցակում: Հանրապետականի այս շռայլությունն իր բացատրությունն ունի. կուսակցությունը կամենում է իր շարքերում ունենալ նաև նրանց, ովքեր տարբեր ժամանակներում ընդդիմադիր են եղել կամ էլ ունեցել են սեփական քաղաքական հավակնություն ները: Վերջին հաշվով` երևի թե կարևորվում է օրենսդիրում ունեցած նրանց փորձը:

- «Ազգային միաբանությունը» 15 տարի է գործում է և միշտ բարձրացրել է երկրի թերություններին վերաբերող հարցերը: Մենք հալածվել ենք իշխանության կողմից, ենթարկվել ենք հետապնդումների, խուզարկել են մեր տները: 2008թ.-ից հետո իշխանությունները հասկացել են, որ իրենց թշնամիները չենք, այլ բարեկամները,- ասել է Արտաշես Գեղամյանը: