Նոր մանրամասներ չեն ներկայացվի


 

Այսօր կայանալիք ՀԱԿ հանրահավաքում հազիվ թե հրապարակվի ընդդիմադիր դաշինքի համամասնական ցուցակը: Չնայած երեկ Կոնգրեսի պատասխանատուներից ոմանք հայտարարեցին, թե ցուցակն ամբողջությամբ պատրաստ է, բայց ըստ տեղեկությունների` իր համակիրների հետ այս հանդիպման ընթացքում նոր մանրամասներ չեն ներկայացվի:

ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրները հաստատում են, որ առաջիկա տասնօրյակում (մինչ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը) Լ. Տեր-Պետրոսյանը դեռևս վերանայելու -փոփոխելու է համամասնական ցուցակը: Խնդիրն այն է, որ որոշ կուսակցությունների ղեկավարներին անցողիկ հորիզոնականներում գրանցելու հարցն այդպես էլ չի լուծվում: Եվ առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում ՀԱԿ առաջնորդը փորձելու է գոնե կուսակցապետերին «առաջին» հորիզոնականներում ընդգրկել: Եթե, իհարկե, գալիք խորհրդարանում Կոնգրեսը 17 տեղ ունենա: