ԱՂՔԱՏ Է 47 ՏՈԿՈՍԸ


 

Օրերս Գյումրիի հասարակական կազմակերպությունների կողմից հրավիրված քննարկումների ժամանակ հայտարարվեց, որ Շիրակի մարզն ամենաաղքատն է ողջ հանրապետությունում: Այստեղ աղքատ է բնակչության 47 տոկոսը, ինչի հետևանքով էլ մեծացել են արտագաղթի ծավալները:

- Այսօր Գյումրիում բնակչության թիվը, լավատեսական տվյալներով, չի անցնում 105 հազարը,- հայտարարել է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:

Գյումրիում մոտ 300 ընտանիք առմիշտ զրկված է բնակարան ստանալու իրավունքից ու հույսից, իսկ մյուս 3200-ի հարցը լուծվում է կառավարության միջոցներով: Քաղաքային բյուջեից ոչ մի լումա չի նախատեսված որոշ կիսավեր շենքերի վերակառուցման և դրանք անօթևաններին հատկացնելու համար: Ըստ հասարակական կազմակերպությունների ղեկավարների` չի գործում նաև «Գյումրու մասին» ՀՀ օրենքը, որը ժամանակին ընդունվեց ծափերով և ողջերթի խոսքերով: Ժամանակն է, ուրեմն (ինչպես կարծում են գյումրեցիները), որ կառավարությունը հատուկ ծրագիր մշակի հանրապետության երկրորդ քաղաքը փրկելու համար: