ԳՈՆԵ` ԱՌԱՅԺՄ... 


 

Ինչպես գիտենք, հետնտրական զարգացումների արդյունքում հրաժարական էին տվել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը և Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Լուրեր տարածվեցին, որ հրաժարականի դիմում է գրել նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Սակայն Կառավարության երեկվա նիստն ընդունել է միայն Շիրակի մարզպետի հրաժարականի դիմումը: Իսկ մյուսները հրապարակավ տեղեկացնելով իրենց հրաժարականների մասին, կարող են նորից վերադառնալ իրենց պաշտոններին: Համենայն դեպս` գոնե առայժմ:

Վանաձորի քաղաքապետը Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված իր համաքաղաքացիներին անվանել էր անգիտակից մարդիկ, և այդ հայտարարությունը դատապարտեց նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանն, ասում են, չի կամենում հրաժարվել նրանից: