Մեկ այլ բանկի ղեկավար էլ ասել է.


- Եթե աշխատում ես շվեյցարական բանկում և մեկնում ես Ամերիկա, հարկավոր է զգուշանալ, որ քեզ կարող են ձերբակալել և հարցաքննել: Այնպես որ` ԱՄՆ մեկնելուց առաջ ես խորը մտածում եմ: - Մասնավոր բանկերի աշխատակիցները նույնիսկ Ֆրանսիա չեն գնում. գործընկերներն ընդհանրապես չեն հեռանում Ժնևից,- տեղեկացրել է մասնավոր մի քանի բանկերի հետ առնչվող լրատվության աղբյուրը: Իհարկե` կարիք չկա հիշեցնել, թե ինչ գումարներ և գաղտնիության ինչպիսի երաշխիքներով, այն էլ` ովքեր են շվեյցարական բանկերի ավանդադիրները: Մահացել է... չեղա՞ծ որդին Երբ Բորիս Մոիսեևը ջանադրորեն պատրաստվում էր իր հոբելյանական շոուին, մամլո ասուլիսում լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե այդ իրադարձությանը մասնակցելո՞ւ է հոբելյարի որդին: Եվ հոբելյար հայրիկն անհոգ ժպիտով «խոստովանել» է` - Երեկ որդիս մահացավ: Տարիներ շարունակ, երևի թե հենց Բ. Մոիսեևի ցանկությամբ, շշուկներ են շրջում նրա արտաամուսնական որդու` երգիչ Ամադեուսի գոյության մասին, որը բնակվում է Լեհաստանում: Շոումենի մերձավոր շրջապատից, սակայն, պնդողներ են եղել, որ դա հորինվածք է և, «որդու» «մահվան» մասին բարձրաձայնելով` Բորիսը որոշել է վերջակետ դնել այդ հեքիաթին: Նաև` այսպիսի շահում Չորսամյա թայվանցի Ե Չիէն-Վէյը վիճակախաղի տոմսով շահել է կղզիներից մեկում այս տարի 5 անգամ 3-ական օրով հանգստանալու իրավունք: Այն էլ` իր ընտանիքի 7 անդամների հետ: Վիճակախաղն անցկացնողներն հավաստել են, որ կղզում նրանց կտրամադրվի հարմարավետ կացարան` էլեկտրականությամբ ու ջրամատակարարմամբ:: Ընթացիկ տարեսկզբին Թայվանի կառավարությունը 3600 նոր թայվանական դոլար (ամերիկյան 107 $) արժողությամբ հատուկ կտրոններ է տրամադրել բոլոր բնակիչներին: Վերջիններս դրանցով կարող են տարբեր ապրանքներ ձեռք բերել ու նաև մասնակցել մրցույթների և վիճակախաղի խաղարկության: Հենց դրանով էլ Ե Չիէն-Վէյը շահել է: