Բանկային գաղտնիքը պահպանել պարտավոր են


Շվեյցարիայի մասնավոր բանկերն իրենց ղեկավարներին արգելել են արտասահման` նույնիսկ հարևան Ֆրանսիա ու Գերմանիա մեկնել: Պատճառը երկյուղն է, որ նրանց կարող են հափշտակել ու բանկային գաղտնիքներ կորզել: Ժնևի մասնավոր հայտնի բանկերից մեկի ղեկավարը հայտարարել է, որ չվճարումների և բանկային գաղտնիքի դեմ ԱՄՆ-ի ու Գերմանիայի նման երկրների պայքարը ստիպում է անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել` պաշտպանելու իրենց աշխատակիցներին: - Որոշ բանկեր ընտրել են նախազգուշավորված միջոցներ,- ասել է նա:- Եթե այսօր ես մեկնեմ Գերմանիա, որպեսզի այնտեղ այցելեմ այն բանկերը, որոնց հետ գործարքներ եմ վարում` գերմանական մաքսատանը ինձ կարող են հարցաքննել: