Ռուսերենից հեռու..


Ասում են Վրաստանը դիմել է Տոկիոյին` խնդրելով ճապոներենով «Գռուձիա» հնչող իրենց երկրի անունը փոխարինել անգլիահունչ «Ջորջիա»-ով: Այս փաստի հաստատումն ԼՁԸՀ-ՁԸհհ-ը ստացել է Ճապոնիայի ԱԳՆ-ում: Վրաց արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն այս խնդրանքը փորձել է հիմնավորել, թե Գռուձիա անվանումը փոխառվել է ռուսերենից, ինչը դուր չի գալիս այսօրվա Թբիլիսիին: Ռուսական կողմն էլ, անտարբեր չլինելով Վրաստանի որևէ քայլի հանդեպ, դիմումը որակել է որպես վրացական իշխանությունների PR-քայլ` առավել լուրջ խնդիրների ֆոնին: - Կարծում եմ, որ տվյալ նախաձեռնությունը Միխայիլ Սահակաշվիլիինն է, որը շատ դյուրագրգռորեն է վերաբերվում ռուսաց լեզվի ցանկացած դրսևորման հանդեպ: Դատելով այդ ամենով, «Ջորջիա» անունն ավելի է շոյում Թբիլիսիի ներկա վարչակարգի լսողությունը: Այդ խնդրանքն, իհարկե, կարելի է դասել PR- առաջարկների շարքում: Վրացական ղեկավարության առջև ծառացած տնտեսական հիմնախնդիրների ֆոնին դա բավական տարօրինակ խնդրանք է: Թեև դիվանագիտական արձանագրային տեսանկյունից` բավական կարևոր տարր,- ասել է քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը: Քաղաքագետը հավելել է նաև, որ նման խնդիրներն, ինչ խոսք, անհեթեթ կթվան` երբ ապրիլի 9-ից Թբիլիսիում կսկսվեն ընդդիմության հանրահավաքները, որոնց վրա կկենտրոնացվի իշխանությունների ողջ ուշադրությունը: