Ինքնահակասո՞ւմ


Ընդամենը վերջերս Նահանգների նախագահը հայտարարել էր, որ կցանկանար կարգավորել հարաբերությունները Թեհրանի հետ: Հեռարձակված տեսագրությամբ դիմելով ժողովրդին` Օբաման նշել էր, որ իր վարչախումբը «...հիմա մտադիր է վարել դիվանագիտական այնպիսի կուրս, ինչը կընդգրկի մեր առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները: Նմանապես մենք ձգտում ենք (հիմնակառույց) կառուցողական հարաբերություններ հարթել Իրանի և միջազգային հանրության հետ: Սպառնալիքները չեն նպաստում առաջընթացին: Ընդհակառակը, մենք հանդես ենք գալիս հանուն փոխադարձ հարգանքի վրա հիմնված ազնիվ երկխոսության»: Օբաման նշել է նաև, որ Իրանը նույնպես պետք է կարևոր «ընտրություն» կատարի. ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի ԻԻՀ-ն զբաղեցնի իր օրինական տեղը, սակայն այդ տեղը չի կարելի ստանալ` զենքի ու ահաբեկչության կիրառմամբ: Օրեր անց, սակայն, Սպիտակ տանը հրավիրած իր անդրանիկ մամլո ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, Օբաման ասել է. - Պետք չէ արագ փոփոխություններ սպասել այնպիսի հարցերում, ինչպիսիք Իրանն է կամ խաղաղությունը Մերձավոր Արևելքում: