ԿՈՎԻՆ ԿՈՉԵՑԻՆ ԵՎՐՈՊԱ


Ստամբուլում մի բավական հետաքրքիր դեպք է տեղի ունեցել: Բեռնատարը, որը տեղափոխում էր երկու կովի քաղաքի ասիական մասից եվրոպական մաս, կանգ է առել անցման կամրջի վրա, որպեսզի վարորդը վճարի վարձը: Եվ հենց այստեղ էլ կովերից մեկի երկունքի ցավերը բռնել են: Վարորդը լավ անասնաբույժ լինելով, բարձրացել է թափքի վրա և ընդունել ծնունդը: Հենց նրա առաջարկությամբ էլ նորածին կովի անունը կնքել են Եվրոպա: Հիմա Եվրոպա կովն իր մայրիկի հետ ապրում է Ստամբուլից ոչ հեռու գտնվող մի գյուղում, ուր նրան սիրով են շրջապատել փոքրիկները: