ՀՆԴԻԿԸ ԿԵՐԵԼ ԷՐ 31 ԿԻԼՈԳՐԱՄ ԲԱՆԱՆ


Հնդկաստանի Քաշմիր նահանգի մի աղքատ գյուղացի` Ռաջ Մաբդուն, անկախ իրենից, կերել էր 31 կիլոգրամ բանան: Աշխատելով հարուստ տիրոջ այգում, նա սկսել էր հավաքել բանանն ու ինքնաբերաբար ուտել` մոռանալով դրանք լցնել զամբյուղի մեջ, իսկ բանաները լցված էին ծառի տակ: Ինչպես վկայել էր կառավարիչը, ինքը կշռել էր բերքը, լցրել գետնին, ապա կարգադրել ծառային դրանք տեղավորել զամբյուղի մեջ: Երբ կառավարիչը կշռել էր ծառի տակ մնացած բանանները, պարզվել էր, որ 52 կիլոգրամից պակասել էր 31-ը… Սա համարվում է համաշխարհային ռեկորդ, քանի որ Գինեսի գրքում գրանցված ավստրալացի Բենջամեն Վորինտան կերել էր 17 կիլոգրամ: Այժմ համագյուղացիները համոզում են Մաբդույին հրավիրել Գինեսի գրքի ներկայացուցիչներին և ուտել նույնքան, որքան կերել էր, բայց գյուղացին չի համաձայնում, որովհետև նա իր «ռեկորդից» հետո երկու շաբաթ պառկել էր գյուղական հիվանդանոցում…