2-րդ համաշխարհային բևեռ` աշխարհի գաղտնի ուժերի դեմ Դա կարող է լինել հենց Համաարիական բևեռը


Հետևելով Արևմուտքի հերթական ռազմատենչ գործողություններին, վերստին բախվում ենք այն կործանարար իրականությանը, որ միաբևեռ աշխարհը միշտ դեմ է լինելու ազգերի ու պետությունների անկախ գոյակցությանը և իր կամքն է թելադրելու համայն մարդկությանը: Սա հերթական ահազանգն է աշխարհի բոլոր պետություն ներին` 2-րդ համաշխարհային բևեռի ստեղծման հրատապությանը լրջորեն վերաբերելու համար: ԽՍՀՄ փլուզումից հետո ՌԴ-ն չկարողացավ (կամ չթողեցին) դառնալ 2-րդ բևեռը, իսկ ԱՊՀ-ն այդ ներուժը չունեցավ: Այլոց նախաձեռնություններն էլ մեծ հաջողութ յուններ չունեցան: Վենեսուելայի ու Բոլիվիայի` Հարավամերիկյան դաշինքի ձևավորման փորձերը, հետո այս երկրների, Բելառուսի ու Իրանի նախաձեռնած «Բարի առանցք»-ի ստեղծումը, Չինաստանի ու Ռուսաստանի (նաև եվրոպական որոշ երկրների (ամեն դեպքում Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան փորձում են)) առանձին թույլ ձգտումները ոչ մի լուրջ արդյունք չտվեցին: Այս ամեն էլ նպաստեց, որ ՆԱՏՕ-ն իրեն հռչակեց համաշխարհային ոստիկան (բայց իրականում` բռնակալ ռազմուժ) և պատերազմներ սանձազերծեց Աֆղանստանում, Իրաքում, Հարավսլավիայում (հետո` Սերբիայում) ու հասավ իր նպատակներին: Հիմա էլ վերստին Մերձավոր Արևելքն է նորից թիրախ ընտրվել, իսկ քանի որ այս տարածաշրջանում մեծամասամբ արաբական երկրներ են, ապա հենց այդ երկրներից էլ սկսվեցին Արևմուտքի «բարեփոխումները»: Եվ դա չէր կարող չանդրադառնալ նաև հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներին: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան նախաձեռնեցին այս տարածաշրջանի, գուցեև` աշխարհի վերաձևման հերթական ալիքը: Մերձավոր Արևելքը ոչ միայն որպես կենտրոնական, ենթակառուցվածքների տարածաշրջան է կարևորվում (Եվրոպա-Ասիա-Աֆրիկա խաչմերուկ), այլև հայտնի է նավթի ու գազի հսկայական պաշարներով: Բացի այս, նաև Իսրայելի շահերն է խստիվ վտանգվում այստեղ, որից էլ հատկապես զգուշանում են Արևմուտքի երկրների իրական տերերը` սիոնիստա-մասոնական տարաբնույթ ուժերը: Այսօր էլ ՆԱՏՕ-ն փորձում է վերահաստատել իր համաշխարհային ժանդարմի կարգավիճակը, ինչը հղի է նոր վտանգներով: Հայ Արիական Միաբանությունն իր աջակցությունն է հայտնում արաբական այն երկրներին (ի դեմս` Լիբիայի, Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինի… նաև Իրանի), որտեղ պայքար կա ու փորձում են դիմագրավել համաշխարհային գաղտնի և մութ ուժերի հերթական սադրանքներին: Աշխարհի գաղտնի կառավարություն հռչակվածները մարդկայինից և ազատությունից (զարմանալի է շատ` նաև հավասարությունից) բարբաջելով ռմբակոծում են սուվերեն երկրները` սպանելով խաղաղ մարդկանց, ոտնձգութ յուն կատարելով անկախ պետությունների դեմ… Մենք մտավախություն ունենք նաև, որ այս գործելաոճը կդառնա ցինիկ առօրյա, և կարող է կիրառվել նաև Կովկասի տարածաշրջանում և այլուր: Ուստի` 1. ՀՀ իշխանություններին և հայությանը կոչ ենք անում` զգոն և անզիջում լինել, հանդես գալ այսօրինակ ջարդարարությունների դեմ, քանզի նման գործելաոճը հեռու չէ նաև մեր դեմ կիրառվելուց… Հայաստանը` Հայկական լեռնաշխարհը հենց միջմայրցամաքային խաչմերուկում է, և հայերս չենք կարող հեռու մնալ այստեղ կատարվող իրադարձություններից, մեր բնական ու պատմական Հայրենիքին վերատիրելու խնդրից (որն այսօր հիմնականում համաթուրանական տիրապետության ներքո է)… 2. Աշխարհի անկախ երկրների իշխանություններին կոչ ենք հղում` առավել արագ նախաձեռնել համաշխարհային 2-րդ բևեռի ձևավորումը` աշխարհում իրապես կարգ ու կանոնը պահպանելու և միակողմանի պարտադրված թելադրանքները կանխելու համար: 3. Տարածաշրջանի ու աշխարհի արիական ազգ-երկրներին հերթական կոչն ենք ուղղում` Համաարիական համաշխարհային առանցք ձևավորելու և ավերող ու ձուլող «համամարդկային» քաղաքակրթությունից արարող և ինքնությունները պահպանող համամոլորակային քաղաքակրթության անցնելու համար: Հայությո´ւն, անսա´ քո արարչական ոգուն և առաքելությանը ու վերականգնիր Միացյալ Հայաստանը Հայկական բարձրավանդակում: Այսօր արդեն Հողահավաքի ու Ազգահավաքի առաջին քայլերն են արվում… Հայ Արիական Միաբանություն