Սաղավարտներ


Չնայած սաղավարտները գոյություն են ունեցել վաղ անցյալից, բայց զինվորների գլխի արդյունավետ պաշտպանության տեխնոլոգիաների բուռն զարգացումը սկսվել է քառորդ դար առաջ միայն: Հարյուրավոր տարիներ սաղավարտները պատրաստվել են պողպատից: 20¬րդ դարի սկզբներին այդպիսի պաշտպանությունը բավարար էր, իսկ 1950¬ական թթ¬ից պարզ դարձավ, որ պողպատե սաղավարտները կարող են պաշտպանել միայն դանդաղընթաց և փոքր բեկորներից, նաև քարերի հարվածներից: Վիճակագրությունը հաստատում է, որ ժամանակակից մարտի դաշտում հիմնական ճեղքող, խոցող միջոցն արագընթաց գնդակներն են (600-650 մ/վ): Բոլորին քաջ հայտնի սաղավարտը` Cm 68¬ը, պաշտպանում է միայն փոքր բեկորներից` 250 մ/վ արագությամբ: Ռուսական զորքերի կողմից այն կիրառվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Բավականին ծանր է` 1,5 կգ քաշով և ոչ հարմարավետ: 2000 թ. ստեղծվեց դրա ավելի ժամանակակից տարբերակը` ավելի կատարելագործ ված դնչափոկերով: 1985 թ. ստեղծվեց ԽՍՀՄ¬ում առաջին` տիտանից պատրաստված սաղավարտը, որն ի զորու էր պաշտպանել պողպատե միջնաձողով գնդակներից: Սակայն շատ ծանր էր, բացի այդ կար նաև 2 ծայրերի կցման կետում գնդակի ներթափանցման վտանգ: Տիտանի գործածությունն ուղեկցվում է մի շարք դժվարություններով: Այն տաք վիճակում դրոշմելու դեպքում որոշ չափով կորցնում է պաշտպանական իր գործառույթը, իսկ սառը վիճակում ճաքճքում է: Այնուամենայնիվ, հաջողվեց ստանալ տիտանի սառը դրոշմման տեխնոլոգիաները, և 1989 թ. ստեղծվեց առաջին «միակտոր» սաղավարտը: 2006 թ. սկսեցին գործածել նաև ալյումինը: Կարևոր նշանակություն ունի սաղավարտի «գլխարկատակը»: Այն ապահովում է ազատ տարածությունը գլխի և սաղավարտի ներսույթի միջև: Հարվածի հետևանքով առաջացած սաղավարտի ներսի մակերևույթի դեֆորմացիան չպետք է հասնի 20 մմ¬ի: Այդ տարածքն ապահովում է «գլխարկատակը»:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ