ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԽՆԴԻՐԸ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ Է


Ըստ հավաստի տեղեկությունների, երկրի իշխանությունները որոշել են խորհրդարանական ընտրություններից հետո փոխել Գյումրու քաղաքապետին, ինչի համար առիթ կհանդիսանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Սակայն իշխանության որոշ ներկայացուցիչներ էլ ցանկանում են նոր քաղաքապետով անցկացնել խորհրդարանական ընտրությունները: Քաղաքապետի անվստահության պատճառ կարող է հանդիսանալ վերջերս բացահայտված մի աղմկալի փաստ. ըստ որոշ տեղեկությունների, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ծածուկ գնել է քաղաքում հայտնի և պատմական արժեք ներկայացնող Դրամփյանների տունը` ոտնահարելով ժառանգորդների իրավունքները: