«Գարնանային որս»


 

Աֆղանական թալիբները ազդարարել են իրենց «գարնանային հարձակումների» սկիզբը: Այս տեղեկատվությունը նրանք արդեն տարածել են մի շարք լրատվամիջոց ներով (տեղեկացրել է «Ինտերֆաքսը»):

Թալիբները պարզաբանել են, որ շուտով հաճախակի կդառնան մահապարտների հարձակումներն արտասահմանյան ռազմական օբյեկտների և դիվանագիտական հաստատությունների վրա:

- Կօգտագործվի ցանկացած մարտավարություն` որպեսզի ծանր կորուստներ հասցվի արտասահմանյան հանցագործներին,- ասվում է հայտարարության մեջ:

ՆԱՏՕ-ն դեռևս չի արձագանքել այս հայտարարությանը: Սակայն նման խոսքերը սովորաբար փուչ «կրակոց» չեն լինում: Անցյալ տարի, օրինակ, նմանատիպ փաստաթղթի հրապարակումից հետո աֆղանստանցի մահապարտները գրոհեցին արևմտյան պետությունների դեսպանատներ, հարձակումներ գործեցին Աֆղանստանի խորհրդարանի և երկրում տեղակայված` Անվտանգության աջակցության միջազգային ուժերի շտաբ-բնակարան:

Թալիբական գարունն, ինչպես երևում է` թեժ է լինելու: