ՀԱՄ ՆԱԼԻՆ, ՀԱՄ ՄԵԽԻՆ


 

- Իսկականն այն տղամարդն է, որ ասում է` մարդիկ արել են, աշխատել են իրանց գյորա, ես ավելին կարող եմ անել: Ես ասում եմ` կեցցեն, նորմալ մարդիկ աշխատում են, բայց ես ավելին կարող եմ անել: Ասում եմ` ինձ ընտրեք, որ տեսնեք` ավելին որն է: Իմ ավելին ավելի ավելի է,- այսպես է արտահայտվել գործող քաղաքապետ տարոն Մարգարյանի մասին ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորող, ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը:

Պետք է ուրախանալ, որ նման գնահատական է հնչեցվում, սակայն այստեղ զարմանալին այն է, որ չափազանց գոհ լինելով Տարոն Մարգարյանի գործունեությունից, ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը քարոզարշավ է անում և ցանկանում նախարարին քաղաքապետ դարձնել: Եվ ոչ մեկը չի հարցնում` եթե ամեն ինչ լավ է, ու ինքն էլ գոհ է, Ա. Երիցյանն ինչո՞ւ է ուզում քաղաքապետ դառնալ` փոշիացնելով այն ձայները, որոնք կարող էին տրվել Տարոն Մարգարյանին: Այստեղ գործ ունենք մի երևույթի հետ, երբ ամեն ինչ թաքցվում է ծխածածկույթի տակ` մրցակցության երևութականություն ստեղծելով: Ըստ էության, ՕԵԿ-ն ուզում է ավագանու անդամներ ունենալ և պաշտոններ ստանալ քաղաքապետարանում: Հա, նաև` վերհիշեցնել իր գոյությունը: Ուրիշ ոչինչ…