Պատմության դատաստանը


Ավստրիայի հյուսիսային Ամշտետտեն քաղաքի իշխանություններն ուրբաթ օրը պաշտոնապես չեղյալ են հայտարարել Հիտլերի «Պատվավոր քաղաքացի» կոչումը, որը նրան շնորհվել էր 1939 թ. (տեղեկացրել է BBC¬ն): Ադոլֆ Հիտլերին պատվավոր քաղաքացիների ցուցակից հանելու դիմումով քաղխորհրդին դիմել է «Կանաչների» կուսակցությունը: Եվ ձայների մեծամասնությամբ առաջարկն ընդունվել է: Ուլտրաաջ «Ազատություն» կուսակցության երկու անդամներ հրաժարվել են քվեարկությունից` պատճառաբանելով, թե այդ կոչումը կորցրել է իր ուժը և ժամանակավրեպ է դարձել` Հիտլերի մահից հետո: Ամշտետտենում Ֆյուրերը եղել է 1938 թ., իսկ 1939¬ին ևս մի քանի քաղաքներ նրան «պատվավորի» կոչում են շնորհել` Գերմանիայի կողմից Ավստրիան բռնանվաճելուց հետո: Նույն համերաշխությամբ հիմա էլ այդ քաղաքներն իրենց պատվավոր քաղաքացիների ցանկից արտաքսում են թիվ 1 ֆաշիստին: