Ս ր բ ա գ ր ու մ ն ե ր Սկզբում` Արևելքը, հետո` Արևմուտքը


Խորհմիության վրա նացիստական Գերմանիայի հարձակման 70-ամյակի նախօրեին Բեռլինում լույս տեսած` պատմաբան Ռոլֆ¬Դիտեր Մյուլլերի նոր գիրքը վկայութ յուններ է պարունակում, որ ԽՍՀՄ վրա հարձակումը Հիտլերը ծրագրել էր իրագործել 1939 թ.: Այս թեմայով մեկնաբանություններ շատ են եղել: Վերմախտի նախկին գեներալները պնդում են, որ Ռուսաստանի դեմ հարձակումը կանխարգելիչ բնույթ է ունեցել: Երբեմն նույնիսկ որոշ ռուս հեղինակներ, կամա¬ակամա, Ֆյուրերի սանձազերծած պատերազմը «պատահականություն» են որակում: Սակայն գերմանացի պատմաբաններն ու հրապարակախոսները դա համարում են համարձակ, բայց կշռադատված մարտավարություն. նախ ջախջախել Ֆրանսիան և ամրացնել թիկունքն Արևմուտքում, իսկ այնուհետև սովետական տարածքներում «անհրաժեշտ լայնարձակություն» նվաճել: 1939 թ. օգոստոսի 11¬ին Հիտլերն այսպես էր արտահայտվել. - Այն ամենը, ինչ ես ձեռնարկում եմ, ուղղված է Ռուսաստանի դեմ: Եթե նույնիսկ Արևմուտքը չափազանց հիմար ու կույր է` սա հասկանալու համար, ապա ես ստիպված կլինեմ պայմանավորվել ռուսների հետ, հարվածել Արևմուտքին, իսկ նրա պարտությունից հետո իմ հավաքած ամբողջ ուժով ելնել Խորհրդային Միության դեմ: Ռոլֆ-Դիտեր Մյուլլերը հայտնաբերել է ցամաքային զորքերի հրամանատար Վալտեր ֆոն Բրաուխիչի, վերմախտի գլխավոր հրամանատարության ղեկավար Վիլհելմ Քեյտելի և գլխավոր շտաբի պետ Լյուդվիգ Բեքի հետ Հիտլերի զրույցի` մինչ այս անհայտ մնացած ձայնագրությունը` 1938 թ. մայիսի 28¬ին: Գեներալներին Ֆյուրերն ասել է. - Սկզբում մենք գործ կանենք Արևելքում, իսկ հետո ես ձեզ 3-4 տարի ժամանակ կտամ, որպեսզի զբաղվենք մեծ գործով Արևմուտքում: Գիտնականի ուսումնասիրած աղբյուրները հաստատում են, որ «գործ` Արևմուտքում» ասելով, նացիստական ղեկավարությունը նկատի է ունեցել ոչ թե Չեխոսլովա կիայի մասնատումը և Լեհաստանի հնազանդեցումը, այլ հատկապես սկզբում Խորհրդային Միության վրա հարձակվելը: Գիտնականը հիշեցնում է, որ Հիտլերը տարիներ շարունակ Լեհաստանին տրամադրում էր` համատեղ հարված հասցնել Ստալինի վարչակարգին: Թեև Լեհաստանն այդ քայլին չդիմեց, բայց Ֆյուրերը չէր դադարեցնում ԽՍՀՄ¬ի հետ պատերազմի նախապատրաստությունները: Ըստ գրքում արձանագրված փաստերի` պատրաստվում էր մարտական 2 հենադաշտ` շրջանցելով Լեհաստանը: Մեկը հյուսիսում` Արևելյան Պրուսիայում և Մեմելում, մյուսն հարավում` Ռումինիայում: «Այնտեղից հնարավոր կլինի պատերազմի ելքը վճռող հարված հասցնել Կարմիր բանակին». Հիտլերի նախապատերազմյան հաշվարկներն այսպես է մեկնաբանել Մյուլլերը: