Կալանք` շոկոլադի համար


Շաբաթ գիշերը Թբիլիսիի դատարանը դատապարտել է 3 տղամարդկանց, ովքեր շոկոլադ են նետել վրաց նախագահ Միխեիլ Սահակաշվիլու վրա: Տեղական լրատվամիջոցների փաստմամբ, Սահակաշվիլին թատրոն է ժամանել` մասնակցելու տոնական միջոցառմանը: Նրա հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ, իսկ ինչ¬որ մեկն էլ շոկոլադ է նետել նրա վրա: Դահլիճում կալանավորվել են Վախթանգ Մաիսուրաձեն, Գիորգի Լապիաշվիլին և Դավիթ Պացացիան: Դատարանը, մանր խուլիգանության փաստով, Մաիսուրաձեին 90-օրյա վարչական կալանքի է ենթարկել, Լապիաշվիլիին տուգանել է 400 լարի (մոտ 300 դոլար), իսկ Պացացիային ճանաչել է անմեղ (տեղեկացրել է «Ինտերֆաքսը»):