Հյուրասրահ


ՀՀ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Ալեքսանդր ԳՐԻԳՈՐՅԱՆՆ իրապես լեգենդար անհատ է ողջ համաշխարհային թատրոնում. նա միակ բեմադրիչն է, ով 45 տարուց ավելի ղեկավարում է միևնույն թատրոնը: 1965 թ. գալով Հայաստան` նա ստանձնեց Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գլխավոր բեմադրիչ-գեղարվեստական ղեկավարի պարտականությունները, և ահա մոտ կես դար է թատրոնի անփոփոխ ղեկավարն է, ում կյանքի կոչած հարյուրից ավելի բեմադրությունների մի մասն արդեն իսկ պատվավոր տեղ են գրավել հայ և ռուս թատրոնների պատմության մեջ: