Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ


ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփմանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մասնակցել է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփմանը: Նախարարները պատվոգրեր, շնորհակալագրեր և խրախուսական նվերներ են հանձնել օլիմպիադայի հաղթողներին ու մասնակիցներին: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 230 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակել են շուրջ 1500 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի կրակային ակտիվությունը ճնշվել է: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Հաղթանակներ կերտող մեր բանակը Մայիսյան հերոսամարտերի տոնակատարությունը լավագույն առիթ էր` ևս մեկ անգամ արժևորելու անցյալը, հայացք ձգելու իննսուներեք տարի առաջ նվաճած մեր մեծ հաղթանակներին, որոնց դերն, անշուշտ, անգնահատելի է Հայաստանի առաջին հանրապետության կայացման ճանապարհին: Հաղթանակների խորհուրդն ու կարևորությունը զինվորներին փոխանցելուն և նրանց հայրենասիրական ոգու ամրապնդմանն էր միտված Հայաստանի երիտասարդա կան հիմնադրամի և ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի համատեղ կազմակերպած «1918 թ. մայիսյան հերոսամարտերը և հայկական բանակը» խորագրով ծրագիրը: Մի խումբ համալսարանականներ հյուրընկալվել էին 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիայի անվան 4-րդ հատուկ հրաձգային գնդում: Զորամասի` բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած զինվորներին և սպաներին պարգևատրելուց հետո, իրենց հայրենաշունչ կատարումներով ներկայացան «Սասուն» ավանդական երգի-պարի համույթը և Արսեն Համբարյանը` է´լ ավելի բարձրացնելով հաղթանակի ոգին, որ առաջին հերթին կրում է զինվորը: - Հայության համար պատմական նշանակություն ունեցող այս օրերին, երբ ազգովի պատրաստվում ենք տոնել ՀՀ անկախության 20-ամյակը, և մեր հարևանների կողմից գրեթե ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների պայմաններում երիտասարդության համար շատ կարևոր է գիտակցել, որ ՀՀ հզորության գրավականը եղել և մնում է Հայոց ազգային բանակը: 1918 թ. Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերն ապացուցեցին, որ առանց հայկական բանակի որևէ հաջողության հնարավոր չէ հասնել: Ղարաքիլիսայում մեծն Նժդեհի ղեկավարությամբ դրվեց մայիսյան հաղթանակների սկիզբը: Մեծ է դրանց խորհուրդը, քանի որ շուրջ վեց հարյուր տարի ընդմիջումից հետո ունեցանք անկախ պետություն: Եվ մենք` Երրորդ Հանրապետության սերունդը, պետք է գիտակցենք, որ առանց մայիսյան հաղթանակների չէինք ունենա անկախ Հայաստան և Արցախ: Կեցցե անկախ Հայաստանը և մեր հաղթանակած բանակը,- ասում է ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ նախագահ Գևորգ Մելքոնյանը: Ծրագիրը նպատակ ունի նաև աջակցել գարնանային զորակոչի կազմակերպմանը, խրախուսել բանակ զորակոչվող համալսարանականներին և, անշուշտ, ամրապնդել բանակ-ուսանողություն կապը: - Կարծես թե արդեն ավանդույթ է դարձել համալսարանի հետ զորամասի կապը: Դա շատ ոգևորող է և ուսանելի մեր զինվորների համար: Նրանցից շատերը համալսարանական են: Իմ գոհունակությունն եմ հայտնում կազմակերպիչներին` զինվորների առօրյան ավելի հագեցած դարձնելու և մեր հարաբերությունները որակական նոր մակարդակի հասցնելու համար: Մեծ խորհուրդ ունի բանակ-ուսանողություն կապը: Դա այն բռունցքն է, որ ապահովում է ազգի անվտանգությունն ընդհանրապես,- համոզված է զորամասի հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանը: Նմանատիպ հանդիպումները մեծացնում են հավատն ու վստահությունը զինվորի հանդեպ` նաև երիտասարդի համար դառնալով բանակի իրական նկարագիրը բացահայտելու և ճանաչելու հնարավորություն: - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը չի պատկերացնում իր աշխատանքն առանց զինված ուժերի հետ ամենօրյա համագործակցության: Ամեն ինչ անում ենք, որ աջակցենք ու քաջալերենք մեր զինվորներին ու սպաներին: Նրանց համար էլ կարևոր է` զգալ հասարակության ուշադրությունը: Պետք չէ մոռանալ, որ մեր երկրի անկախության ու խաղաղության երաշխավոր Բանակը նաև մեր ապագայի գրավականն է,¬ ասում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ