1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Վերջապես բացահայտվել է հագուստի գնի անհիմն թանկացման «գաղտնիքը»: Թեև նշվում է, որ այս շուկայում կտրուկ թանկացումները տարեսկզբից են թափ առել, այսուհանդերձ համապատասխան հանձնաժողովը միայն նախօրեին է որոշել` տուգանելու բեռնափոխադրումների շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող չորս ընկերութ յունների: 100 միլիոն դրամն, իհարկե, փոքր գումար չէ, բայց նախորդող ամիսներին անբարեխիղճ բեռնափոխադրողներին հնարավորություն է տրվել նշված գումարը մի քանի անգամ գերազանցող շահույթներ ստանալ: Այսքանով հանդերձ, չի բացառվում, որ վերջիններս բողոքարկեն տուգանքի վերաբերյալ որոշումը: Այլ հարց է, որ խնդիրը դրանով չի լուծվելու: Դեռևս տարեսկզբին տոնավաճառների առևտրականները մեծ աղմուկ բարձրացրին` դժգոհելով, որ Թուրքիայից ու Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսավճարներն են թանկացել, ինչն էլ վաճառքի ծավալների կտրուկ անկման է հանգեցրել: Հիմա թերևս ավելի որոշակի է դարձել, թե ո՞ւմ մեղքով է տեղի ունեցել չպատճառաբանված գնաճը: Արդյունքում` նախորդող շրջանում է´լ ավելի թանկ գնով ապրանքներ ձեռք բերած սպառողները լիովին փոխհատուցել են նշված 100 միլիոն դրամը: Ներկրողների փաստարկներն ու ներկայացրած փաստաթղթերը տուգանելու որոշում կայացնողների կողմից հիմնավոր չեն համարվել: Իսկ բեռնափոխադրողներն էլ երաշխիքներ չեն ներկայացրել` գոնե առաջիկայում փոխադրումների սակագների նվազման վերաբերյալ: