ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԴԵՄ


Ինչպես վկայում են որոշ հավաստի աղբյուրներ, դատական մի շարք կառույցների պատասխանատուներ առերևույթ պայքար են սկսել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ` վիճարկելով և մերժելով դատարան ներկայացված մի քանի մեղադրական եզրակացություններ: Այսպիսով նրանք կամենում են հեղինակազրկել դատախազությանն ու նրա «առաջնորդին»` հող նախապատրաստելով գլխավոր դատախազի պաշտոնանկության համար: Նույն աղբյուրների հավաստմամբ` հատկապես վերջին շրջանում դատախազության և դատարանների միջև ձևավորվել են այնպիսի հակամարտություններ, որոնք այլևս չեն կարող հանդուրժելի համարվել, իսկ Աղվան Հովսեփյանի անձն անցանկալի է դարձել դատավորների համար, ովքեր կամենում են գործել դատախազությունից անկախ...